Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

17.02.2016

Գնահատվել են Հայաստանի պաշտպանության ոլորտի կոռուպցիոն ռիսկերը

Ս.թ. փետրվարի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության համակարգում հակակոռուպցիոն համաթվի արդյունքների ներկայացում և քննարկում: Հայաստանի պաշտպանության համակարգի կոռուպցիոն ռիսկերի գնահատումն  իրականացրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Պաշտպանության և անվտանգության ծրագիրը «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ» 2015թ. գլոբալ ուսումնասիրության շրջանակներում: Հետազոտության հայերեն թարգմանությունը կատարվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Օրինավորության խթանումը պաշտպանության ոլորտում» ծրագրի շրջանակներում: Ներկայացվել են համակարգում առկա  կոռուպցիոն ռիսկերն՝  առանձին ոլորտներով: Հայաստանն ընդգրկվել է D խմբում` պաշտպանության և անվտանգության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկերի առկայությամբ:


17.02.2016

ԹԻՀԿ-ը մտահոգություն է արտահայտել ՀԿ-ների մասին օրենքի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ

Ս.թ. փետրվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած  «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներին որպես հարակից զեկուցող հանդես է եկել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը՝ ներկայացնելով մտահոգություններ նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀԿ-ների ֆինանսական կայունության, ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական ձևակերպման, ՀԿ-ների   իրավունքներին ու պարտականություններին, հաշվետվողականության հարցերին և կամավորության ինստիտուտին:


17.02.2016

Լույս է ընծայվել Հայաստանի պաշտպանության համակարգի 2015 թ. հակակոռուպցիոն համաթիվը

ԹԻ ՊԱԾ Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ ուսումնասիրության շրջանակներում իրականացվել է Հայաստանի պաշտպանության համակարգի կոռուպցիոն ռիսկերի գնահատում: Ուսումնասիրությունը թարգմանվել է հայերեն և հրապարակվել ԹԻՀԿ կողմից Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Օրինավորության խթանումը ՀՀ պաշտպանության համակարգում» ծրագրի շրջանակներում: Հայաստանն ընդգրկվել է D խմբում, որը համապատասխանում է պաշտպանության և անվտանգության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկերի առկայությանը: Ռիսկերի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են ֆինանսական, գործողությունների և գնումների ոլորտներում` համապատասխանելով E խմբի չափանիշներին, որոնք բնութագրվում են շատ բարձր կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ:[2]


16.02.2016

Դիտորդական կազմակերպությունները հնչեցնում են իրենց առաջարկությունները նոր ԸՕ-ի կապակցությամբ

Ազատություն ռադիոկայան. Դիտորդական կազմակերպությունները կոչ են անում Ընտրական օրենսգրքում ամրագրել քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը, դիտորդների լիազորությունների ընդլայնումը և տեղամասերի շուրջօրյա նկարահանումը: Ըստ  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի՝ քվեարկության արդյունքը, լինի այն էլեկտրոնային թե էլեկտրոնափաստաթղթային, չի կարող արժանահավատ լինել, եթե չկա համադրությունը առկա ընտրողների և քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների միջև:


16.02.2016

Ինչի՞ մասին են վկայում հանրաքվեի՝ ընտրական թվերի մոնիտորինգի ամփոփիչ արդյունքները

Ս.թ. փետրվարի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է 2015 թ. դեկտեմբերի 6-ին անցակցված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի՝ ընտրական թվերի մոնիտորինգի ամփոփիչ արդյունքները, վեր հանված խնդիրները կապված ընտրացուցակների, քվեարկության ընթացքի, մասնավորապես քվեարկելու տևողությունների, արդյունքների և մասնակցության միջև կապի, ինչպես նաև անճշտությունների վերլուծության հետ և արել է արդյունքներից բխող հետևություններ: Արդյունքները չեն կարող լինել դիտորդների համար բողոքարկման հիմք, բայց կարող է լինել բողոքի համար լրացուցիչ փաստարկ: Խնդրահարույց տեղամասերը կարելի է ընտրել հաջորդ անգամ ընտրությունների դիտորդության ժամանակ:


15.02.2016

Ազատություն ռադիոկայան. «Սարգսյանն իր ելույթով հայտարարեց, որ չի պատրաստվում թողնել իշխանության լծակները․ փորձագետներ»

Ազատություն ռադիոկայան. Սահմանադրական հանրաքվեն դիտարկած կազմակերպությունները պնդում են՝ 2017-ին օրինական ընտրություններ անցկացնելու՝ Սերժ Սարգսյանի խոստումները հավատ չեն ներշնչում: Նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ օրվա իր ելույթում անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ընդգծել, որ դրանց «օրինականությունը ավելի կարևոր է, քան դրանց արդյունքները»: Մինչդեռ, սահմանադրական հանրաքվեն դիտարկած Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը հիշեցնում է՝ ընդամենը 2 ամիս առաջ ընտրախախտումները կատարվում էին համակարգված, և նպատակն էլ մեկն էր՝ ամեն գնով անցկացնել սահմանադրական փոփոխությունները:


13.02.2016

Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ուսուցում քաղաքացիական երիտասարդական կենտրոններում

Ս.թ. փետրվարի 10-ից 12-ը շարունակվել է «Ինչպե՞ս կարող է երիտասարդությունը պայքարել կոռուպցիայի դեմ» թեմայով ինտերակտիվ դասընթացների շարքը, որի նպատակն է երիտասարդությանն իրազեկել կոռուպցիայի վերաբերյալ և ներգրավել հակակոռուպցիոն պայքարում: Գործնական աշխատանքով ուղեկցվող ուսուցումն անց է կացրել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրի մասնագետ/հետազոտող Տաթևիկ Բարսեղյանը: Այն մեծ հետաքրքրություն և ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում: Ուսուցմանն ակտիվորեն մասնակցել են Աշտարակի, Եղեգնաձորի և Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնների աշխատակիցները: Կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում, Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությունն ու ստանձնած միջազգային պարտավորությունները:


12.02.2016

ԹԻՀԿ ռազմավարական պլանավորման աշխատանքային հանդիպում շահագրգիռ կողմերի հետ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն (ԹԻՀԿ) մեկնարկել է 2016-2020 թթ. ռազմավարական պլանավորման գործընթացը, որի շրջանակում ս.թ. փետրվարի 12-ին տեղի է ունեցել ռազմավարական պլանավորման 1-ին աշխատանքային քննարկումը շահագրգիռ  կողմերի լայն շրջանակի ներգրավմամբ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԹԻՀԿ 2013-2015 թթ. ռազմավարության արդյունքերը և ուրվագծվել առաջիկա տարիների ռազմավարական առաջնահերթություններն ու նպատակները ԹԻՀԿ 2016-2020 թթ. ռազմավարության մշակման համար: Հանդիպմանը ներկա էին համագործակից պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գործընկերներ, ԹԻՀԿ անդամներ, լրագրողներ:


12.02.2016

Հայտարարություն ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդավար զարգացման համար հիմնարար նշանակություն ունի ընտրական համարակարգի իրական բարեփոխումը,

հաշվի առնելով վերջին քսանմեկ տարում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները և զեղծարարությունները, մասնավորապես, 2015թ. դեկտեմբերի հանրաքվեի ժամանակ,

գնահատելով մեր երկրի և  հասարակության առաջ ծառացած ծանր մարտահրավերները՝ առաջիկա ընտրություններին նախընթաց,

մենք` քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ, անհրաժեշտ ենք համարում հանրությանը և իշխանություններին ներկայացնել մեր մտահոգություներն ու առաջարկությունները` կապված նոր ընտրական օրենսգրքի մշակման և բովանդակության հետ:


10.02.2016

Ազատություն ռադիոկայան. քաղհասարակությունը կոչ է անում հրապարակել քվեարկած անձանց ցուցակները

Շուրջ երկու տասնյակ ՀԿ-ներ իշխանություններին կոչ են անում նոր Ընտրական օրենսգրքում ամրագրել քվեարկությանը մասնակցած մարդկանց անունների հրապարակումը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները սա համարում են մի շարք ընտրակեղծիքներ կանխող մեխանիզմ։ Նախաձեռնությանը միացած Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը եզրակացրել է, թե ինչու է իշխող հանրապետականն այսպես կտրուկ մերժում այս պահանջը: «Ցանկալի արդյունքները ստացվում են բացակա անձանց փոխարեն քվեարկությամբ: Հերքում են, որ դրանք մերկապարանոց հայտարարություններ են, որ սուտ են: Ես դա կարող եմ հերքել միայն իմ օրինակով: Հանրաքվեի օրը իմ փոխարեն քվեարկել են իմ տեղամասում: Ով որ իբրև թե քվեարկել էր իմ փոխարեն, նա քվեարկությանը ընդհանրապես չէր մասնակցել: Դա ես պարզել եմ զուտ իմ սիրողական հետաքրքրությունը բավարարելու համար»: