Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

25.03.2016

media.am. որպեսզի ձևական բնույթ չկրի Բաց կառավարման գործընկերության նախաձեռնությունը

media.am-ն անդրադարձել է Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հայաստանյան ծրագրերին: ԲԿԳ հայաստանյան ծրագրերի մշակման աշխատանքային խումբը կազմված է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: ԲԿԳ հայաստանյան ծրագրերի մշակման աշխատանքային խմբի անդամ, Թրանսփարեսնի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ տեղեկատվության թափանցիկությունը որպես կոռուպցիայի կանխարգելիչ մեխանիզմ շատ կարևոր է, բայց միայն թափանցիկ լինելը չի նշանակում, թե կոռուպցիա չկա: Ծրագրված է Հայաստանում 11 ոլորտների ֆինանսական գործունեության տվյալներն ինտերնետով հասանելի դարձնել հանրությանը (առայժմ՝ պետական գնումներ, առողջապահություն, կրթություն, հանքարդյունաբերություն, համայնքներ և այլն): Աշխատանքի կոնկրետ փուլերի կատարման համար կա հստակ ժամանակացույց:


25.03.2016

A1+. բանավեճ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի խնդրահարույց դրույթներ թեմայով

ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ մարտի 25-ին A1+-ի տաղավարում տեղի է ունեցել բանավեճ, որի ընթացքում վեր են հանվել նախագծում առկա հիմնական խնդրահարույց դրույթները և հնչել են առաջարկներ փոփոխություններ կատարելու համար: Բանավեճի մասնակիցներից է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Ըստ Տիգրանյանի՝ էլեկտրոնային քվեարկության մեխանիզմը ներդնելով, այնպես չէ, որ բացառվում է կրկնաքվեարկությունը, որովհետև ընտրողների ռեգիստրը մեկ միասնական սերվերով, ցանցով միացված համակարգ չէ: Սա նշանակում է, որ ընտրողների բազաները առանձին են տարբեր ընտրատարածքներում և որևէ երաշխիք չկա, որ տարբեր ընտրատարածքի ընտրողների ցուցակներում նույն անձը չի կրկնվում երկրորդ կամ երրորդ անգամ:


25.03.2016

Հայկական ժամանակ. Ոստիկանությունը ձեռք է բերում ամենաթանկ ալկոտեստերները. իսկ վերջում էլ՝ մի հատ սառը «դուշ»

Հայկական ժամանակ. Ս.թ. մարտի 23-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը ուշագրավ փաստեր հրապարակեց պետական բյուջեից իրականացվող գնումների մասին: Ըստ Մանուկյանի բերած փաստերից մեկի, ՀՀ ոստիկանությունը մարդու օրգանիզմում սպիրտի պարունակությունը չափող 45 հատ սարք` «ալկոտեստերներ» ձեռք է բերել յուրաքանչյուրը մեկ միլիոն 98 հազար դրամով: Փորձագետի պնդմամբ՝ դա շատ թանկ է, եւ օրինակ Ռուսաստանում դրանց գները 4-8 հազար ռուբլի է, այսինքն՝ առավելագույնը 56-58 հազար դրամ: Թրանսփարենսի ինթերնեշնլի փորձագետը նույնիսկ կատակել էր, թե մեր ոստիկանության ձեռք բերած ալկոտեստերները երեւի ոսկեջրած են:


25.03.2016

Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

ՀՀ Ազգային ժողովի հաղորդագրության համաձայն՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը մարտի 25-ին հանդիպել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանի, իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի իրավախորհրդատու Էսթեր Հարթեյի հետ:


25.03.2016

Իրական հայացք. Հայաստանի պետական գնումների համակարգի մոնիտորինգ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) պետական գնումների ոլորտի իր ուսումնասիրություններում կենտրոնացել է այդ գործընթացի 3 բաղադրիչների վրա՝ մեկ անձից գնումներ, շրջանակային համաձայնագիր և բողոքարկման համակարգ: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այդ բաղադրիչներում լուրջ են կոռուպցիոն ռիսկերը: Այդ մասին Հ3-ի տաղավարում զրուցել են ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և պետական գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը:


25.03.2016

Առավոտ. Պետական կառույցները գերադասում են կոռուպցիոն ռիսկերով լի մեկ անձից պետգնումները

Առավոտ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) մշտապես խոշորացույցի տակ է պահում պետական գնումների ոլորտը: ԹԻՀԿ-ը հրապարակել է պետական գնումներում կատարած ուսումնասիրության հաշվետվությունը: Պետական գնումներում բոլոր տեսակի գնումների մեջ, ըստ գնումների աջակցման կենտրոնի 9 ամիսների տվյալների, 70%-ը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով: Իսկ ըստ կառավարության մեկ անձից գնումների կայքէջի՝ 2015-ին 183 միլիարդ դրամի մեկ անձից գնումներ են կատարվել: Մեկ անձից գնումն, իրականում, վատ բան չէ, եթե այն, ինչպես փաստում են փորձագետները, չլիներ Հայաստանի մենաշնորհային տնտեսությունում, եւ եթե այն չկատարվեր պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված ընկերություններից:


25.03.2016

Բաց նամակ

Համաձայն գործող օրենսդրության, հասարակական միավորումն իրավունք ունի դատական կարգով պաշտպանելու միայն իր՝ որպես իրավաբանական անձի և իր անդամների իրավունքները: ՀԿ-ն կամ հիմնադրամը իրավասու չէ իր գործունեությունից բխող՝ հանրային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու դատարան, մինչդեռ ՀՀ սահմանադրական դատարանի, ինչպես նաև այլ պետական և միջազգային կառույցների կողմից վաղուց ամրագրվել է այդ իրավունքի օրենսդրական ձևակերպման անհրաժեշտությունը: Հանրային շահերի պաշտպանության հայցով հասարակական միավորումների կողմից դատարան դիմելու իրավունքն ամրագրելու համար անհրաժեշտ է լրացումներ կատարել երկու իրավական ակտերում՝«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, ինչպես նաև համապատասխան ոլորտային օրենսդրության մեջ:


24.03.2016

Հայտարարություն ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի բարելավման աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ

Արձագանքելով ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման շուրջ քաղաքական ուժերի ներկայացրած 4+4+4 (իշխանական կոալիցիա, ոչ իշխանական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ) ձևաչափով բանակցություններ վարելու հրապարակային առաջարկությանը՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ խումբը տեղեկացնում է մասնակցության պատրաստակամության մասին: Խմբում ընգրկված են ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացների վերահսկողության ոլորտներում փորձառու հասարակական կազմակերպությունները, որոնք նաև հանդես են եկել ընտրական օրենսգրքի նախագծի հրապարակային քննադատությամբ ու կառուցողական առաջարկություններով:


23.03.2016

Հայաստանում ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատման գործիքի ներկայացում

Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի իրավախորհրդատու Էսթեր Հարթեյը ներկայացրել է Հայաստանում ՔՀԿ-ների համար նպաստավոր իրավական միջավայրի գնահատման գործիքը, որը փորձարկվել է մասնակիցների հետ և համատեղ եզրակացություններ են արվել իրավական նպաստավոր միջավայրի վերաբերյալ:  Գնահատման գործիքը վերջնական տեսքի կբերվի մասնակիցների առաջարկների հիման վրա:


23.03.2016

Հայկական ժամանակ. Ո՞ր դեպքում «4+4+4» ձևաչափը չի աշխատի

Ս.թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հանրային լսումները, որին մասնակցում էին մի քանի տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ): Լսումներին զուգահեռ հրապարակվեց նաև մի շարք ՀԿ-ների միասնական պահանջները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Դրանք հինգն են՝ ստորագրված ցուցակների հրապարակում, մաքրում վրացական օրինակով, տեսախցիկների տեղադրում, համապետական-համամասնական ցուցակ՝ առանց ռեյտինագայինի և մատնահետքերի թանաքոտում: Լսումների և քաղհասարակության պահանջների վերաբերյալ Հայկական ժամանակը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ: