Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

18.04.2016

Lragir.am: «Բնական է, որ չէր ասի՝ կոռուպցիայով է զբաղվել»

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի հրաժարականին պետք է հետևեն քրեական գործի հարուցումն ու հետաքննությունը: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, որ նորմալ երկրներում իրավապահ մարմինները նման դեպքերով հետաքննություններ են սկսում: Հոկտանյանը չի կարծում, թե իշխանությունները Միհրան Պողոսյանին քավության նոխազ դարձրեցին: «Քավության նոխազ սարքելը կլիներ այն, եթե լուրջ ինչ-որ հետաքննություն սկսվեր, և ինքը պատիժ կրեր, բայց աղմուկ չլիներ մյուսների վերաբերյալ: Մենք գիտենք, որ տարբեր խոսակցություններ են շրջանառվում նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին, բայց կարծես թե դա էլ չկա այս դեպքում: Ինձ թվում է, հրաժարականը կլինի ու դրանով հարցը կփակվի»:


18.04.2016

Սիվիլնեթ. քաղաքացու քվեի պաշտպանությունն էլ հայրենիքի պաշտպանության մի տարբերակ է

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը Սիվիլնեթի հետ զրույցում անդրադարձել է ապրիլի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանություններն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, պատերազմից հետևություններ չեն արել և որևէ կամք չեն ցուցաբերել երկրում մրցակցային ընտրություններ անցկացնելու համար։


18.04.2016

«Միամիտ պետք է լինել` հավատալու, որ Պողոսյանը բոցաշունչ հայրենասեր է»

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի թեմայով MAMUL.am-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ: Տիգրանյանի խոսքով` միջազգային սկանդալ է հասունացել ու ինչքան էլ որ իշխանությունը քամահրի հանրությանը, ինչ-որ պահի պետք է չցանկանա, որ տվյալ անձի անունը շրջանառվի նմանատիպ լուրերում: Միամիտ պետք է լինել` հավատալու, որ Պողոսյանը բոցաշունչ հայրենասեր է. «Իշխանությունը հասկացնել է տվել, որ հերիք է քննադատություններ լսեն իրենց հասցեին ու սա հարմարն պահ էր` պայքարի իմիտացիայի համար»:


18.04.2016

Ա1+. «Քավության նոխազներին պատժում են». Հոկտանյանը՝ Պողոսյանի հրաժարականի մասին

«Քավության նոխազ այդպես չեն դառնում, քավության նոխազներին պատժում են», - «Ա1+»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի հրաժարականին, և մասնավորապես հարցին, թե արդյո՞ք Միհրան Պողոսյանն իշխանության համար քավության նոխազ էր:


18.04.2016

«Ազատություն» ռադիոկայան. Դիտորդները խախտումներ են արձանագրել ՏԻՄ ընտրություններում

«Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել է 2016թ. ապրիլի 17-ին  տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, որ վերահսկել են դիտոդական առաքելություն իրականցնող կազմակերպությունները՝ 114 դիտորդով: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 34 խախտում է գրանցել: Կրկին խախտվել է լրատվամիջոցների և դիտորդական առաքելություն իրականցնող կազմակերպությունների աշխատանքի իրավունքը: Նախաձեռնության ներկայացուցիչ, Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ հերթական անգամ Հայաստանում հնարավոր չեղավ անցկացնել թափանցիկ և օրինական ընտրություններ:


18.04.2016

Ինչո՞ւ է հրաժարական ներկայացրել ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը գրավոր դիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և ուսումնասիրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումը: Ս.թ. ապրիլի 18-ին ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը հրաժարական է ներկայացրել: Այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ, ում կարծիքով, եթե Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովն անգամ վարույթ հարուցեր Միհրան Պողոսյանի անվանն առնչվող հաղորդումների հիման վրա, դժվար թե դա դառնար ԴԱՀԿԾ ադեն նախկին պետի հրաժարականի հիմնական պատճառը:


18.04.2016

«Միհրան Պողոսյանը փորձում է այս իրավիճակից չոր դուրս գալ. ԹԻ փորձագետ»

Շուրջ 8 տարի ԴԱՀԿԾ  ղեկավարած Միհրան Պողոսյանի հրաժարականը բավականին անսպասելի էր և ցնցող: Հրաժարականի շուրջ «168 ժամը» զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ: Ըստ Տիգրանյանի՝ եթե մեկ անգամ նրա համբավը կասկածի տակ է դրվում որպես օրինավոր պաշտոնյա, անձը պետք է հրաժարական տա՝ առանց երկմտելու և առանց հանրությունից սպասելու, որ նա ներքևից ճնշի, կամ այնքան լինի այդ հանդուրժող վերաբերմունքը՝ և´  ԶԼՄ-ների, և´ հանրության կողմից, որ ստիպված այդ քայլին գնա:


18.04.2016

ԴԱՀԿԾ ղեկավար Միհրան Պողոսյանը հրաժարական է ներկայացրել. պատասխանատվությունից խուսափո՞ւմ

Ս.թ. ապրիլի 8-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ն գրավոր դիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և ուսումնասիրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումը:  Ըստ «Հետքի» ս.թ. ապրիլի 18-ի հրապարակման՝ ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդուհանդերձ, ԹԻՀԿ-ը գտնում է, որ պաշտոնից հրաժարումը դեռևս պատասխանատվությունից ազատվելու հիմք չէ:

 


16.04.2016

lragir.am. Բանակին ուղղված ծախսերն իրականում գնացել են պաշտոնյաների գրպանը

Lragir.am-ին տված հարցազրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշում է, որ Հայաստանում այսօր առկա կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է: Նա առաջարկում է ռազմական ոլորտի գնումների համար սահմանված ավելացված արժեքի հարկը չեղյալ անել: «Դրանով կփորձենք այդ գումարների հասցեականությունն ու արդյունավետությունը բարձրացնել: Պաշտպանության նախարարության գնումները, կլինի զենք կամ այլ գույք, այսօր հարկվում են ԱԱՀ-ով, որն անուղղակի հարկ է, գնում է պետական բյուջե, իսկ այս գումարները, հայտնի է, որ անարդյունավետ են տնօրինվում»: Տնտեսագետի երկրորդ առաջարկն այն է, որպեսզի ոլորտին ուղղված բարեգործությունները նույնպես չհարկվեն ԱԱՀ-ով: Մանուկյանի խոսքով՝ այն, որ պետությունը՝ որպես սուբյեկտ, մեզ կերակրել է այն մտքով, թե ծախսերն ուղղվում են բանակին, այսօր տեսնում ենք, որ սուտ է: Այդ գումարներն ուղղվում են իշխանությունում գտնվողների սեփական հարստացմանը:


15.04.2016

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդություն է իրականացնելու ՏԻՄ ընտրություններում

Ս.թ. ապրիլի 17-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական վերահսկողություն է իրականացնելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ընտրության ընթացքին հետևելու համար կարող եք այցելել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայք էջ կամ հետևել ֆեյսբուքյան էջին: Սոցիալական ցանցերում ընտրությունների մասին տեղեկատվությունը տարածելու համար օգտագործվելու է հետևյալ հեշթեգը՝ #LocalElections2016