Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

26.04.2016

Ընտրակաշառքի դեպքում ընտրական որևէ մեխանիզմ իրավիճակ չի կարող փոխել

Iin.am-ի հետ զրույցում ավագույն ընտրական օրենսգրքի դեպքում անգամ հնարավո՞ր է ընտրությունների իրական պատկերը տեսնել հարցին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ քվեարկության ընթացակարգում կատարվող խախտումները՝ ուրիշի փոխարեն քվեարկելը, անօրինական օգնելը, ուղղորդումները, վերահսկողությամբ հնարավոր են կանխել: Բայց կան խախտումներ, որոնք մինչև քվեարկողի տեղամաս մուտք գործելն են տեղի ունենում, այսինքն՝ գործողություններ, որ ազդում են ընտրողի կամքի ազատ դրսևորման վրա:


23.04.2016

Ընտրական օրենսգրքի նախագծում վտանգավոր նորամուծություն կա

«Ընտրական օրենսգրքի նախագծում դիտորդական առաքելության հետ կապված մի վտանգավոր նորամուծություն կա»: Այդ մասին, ս.թ. ապրիլի 23-ին «Նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկում և դիրքորոշումների ներկայացում» միջոցառման ընթացքում newsline.am-ին ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, ով միջոցառմանը բանախոսել է դիտորդների և ԶԼՄ  ներկայացուցիչների լիազորությունները ընտրական տեղամասերում թեմայով: Միջոցառումը կազմակերպել է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ն Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի աջակցությամբ:


23.04.2016

Իրավական շաբաթ. ապօրինի հարստացման և եկամուտները թաքցնելու համար պատասխանատվության մեխանիզմների մասին

«Իրավական շաբաթն» անդրադարձել է առկա կոռուպցիոն խնդիրներին ապրիլյան պատերազմի համատեքստում, երբ բանակի խնդիրները հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում: «Իրավական շաբաթը» զրուցել է նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ: Ներկայումս կառավարությունը փորձում է Էթիկայի հանձնաժողովին օժտել առավել մեծ կարողություններով, ինչպես նաև իրավական բազան դրան հարմարեցնել: Հոկտանյանը նշում է, որ հետաքրքիր կլինի տեսնել, թե դրանից հետո ինչ կանի հանձնաժողովը, քանի որ բերում է և՛ օրենքի թերությունները, և՛ ռեսուրսների բացակայունը, որը հիմա այդպես է:


22.04.2016

1in.am. պետբյուջեի փողերը մսխվում են

1in.am-ին տված հարցազրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը անդրադառնում է գնումների ոլորտին, որը լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Առաջին հայացքից լինում են ուռճացված գներով ապրանքների կամ ծառայությունների գնում, ինչը տեղիք է տալիս հարցնելու, թե ինչու պետք է այդքան գումար հատկացվի: Պատճառաբանություններն էլ լուրջ չեն բերվում կամ ընդհանրապես չեն բերվում:  Չի բացառվում, որ այն որոշակի շահերի սպասարկելուն է ուղղված: ՀՀ օրենսդրությունն ունի համապատասխան գործիքներ, որոնք կարող են հնարավորություն տալ կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու, որոշակի խախտումներ ի հայտ բերելու և պատժելու: Բայց դա քաղաքական կամքի առկայության և պրոֆեսիոնալիզմի խնդիր է:


22.04.2016

«Մեր պաշտպանվածությունը ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով կայացած ժողովրդավարությունն է»

Հ3 հեռուստա ընկերության «Իրական հայացք» հաղորդման հյուրն էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ երբ քաղաքացին կաշառք է վերցնում, իշխանություններին դարձնում է անպատասխանատու: Քաղաքացին պետք է հասկանա, որ ընտրությունները կեղծելու արդյունքում ձևավորվվում է այնպիսի իշխանություն, որը կոռումպացված է: Կոռումպացված իշխանությունը ուտում է փողերը, և մարդիկ գնում են սահման ծառայելու ու ենթարկվում են հարձակման: Այս կապը պետք է ավելի հստակ տեսնել: Ողջ հանրության վերահսկողությամբ պետք է թույլ չտալ, որ ընտրակեղծիքներ կատարվեն: Պետք է հասկանալ, որ մեր պաշտպանվածությունը ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով կայացած ժողովրդավարությունն է:


21.04.2016

Հրազդանի քաղաքապետի ընտրություն. գնահատականներ և դիտարկումներ

Ս.թ. ապրիլի 21-ին «Մեդիա կենտրոնը» Հրազդանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հետ համատեղ Հրազդան քաղաքում՝ Երեխաների աջակցության հիմնադրամի գրասենյակում կազմակերպել է քննարկում «Հրազդանի քաղաքապետի ընտրություն. գնահատականներ և դիտարկումներ» թեմայով:  Բանախոս Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանի կարծիքով կարելի է փաստել, որ ընտրություններն անցել են ընտրակեղծիքների պայմաններում: Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունն ընտրությունները դիտարկել է 4 խոշոր համայնքներում՝ Հրազդանում, Թալինում, Բյուրեղավանում և Սպիտակում, և գրանցել է 34 ընտրախախտում և կա դրա մասին ինֆոգրաֆիկա:


20.04.2016

Ընտրական օրենսգրքի «4+4+4» ձևաչափի ամփոփում. զարգացումներ նոր նախագծի շուրջ

Ապրիլի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում «Ընտրական օրենսգրքի «4+4+4» ձևաչափի ամփոփում. զարգացումներ նոր նախագծի շուրջ» թեմայով: Քննարկման բանախոս Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը: Ըստ Այվազյանի՝ բարձրացված խնդիրների և առաջարկների հիմնական մասը միտված են եղել ընտրախախտումները վերացնելուն և հանրային վստահությունը բարձրացնելուն, ինչին ամբողջական լուծում չի տրվել: Շատ կարևոր է պետության կողմից պատասխանատվությունը, որպեսզի ընդհանուր վստահության մթնոլորտ ստեղծվի, սակայն, պետությունը կարծես, չի ստանձնել նման պատասխանատվություն:


20.04.2016

Հանրային հաշվետվություն ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումներին 4+4+4 պայմանական ձևաչափով մասնակցության վերաբերյալ

Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, ս.թ. մարտի 30-ին, ապրիլի 1-ին, 8-ին և 15-ին, մասնակցելով իշխանական կոալիցիայի` ԱԺ-ում ներկայացված ոչ իշխանական երեք կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչների միջև 4+4+4 ձևաչափով քննարկումներին, արձանագրում ենք հետևյալը.


19.04.2016

Գնահատական Հայաստանի ութ մարզերում անցկացված ՏԻՄ ընտրություններին

«Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում «Գնահատական Հայաստանի ութ մարզերում անցկացված ՏԻՄ ընտրություններին» թեմայով, որի բանախոսներից էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Քննարկման բանախոսները դիտորդություն են իրականացրել ապրիլի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրություններնում:  Նրանց կարծիքով ընտրություններնում գրանցվել են ընտրախախտումների տարբեր դրսևորումներ՝ ընտրակաշառք բաժանելուց ու ընտրատեղամասերում կուտակումներից մինչև վարչական ռեսուրսի գործադրում:


19.04.2016

Պաշտոնից հրաժարվելը չի նշանակում պատասխանատվությունից ազատվել

Ոստիկանությունը դատախազության հանձնարարականով սկսել է ուսումնասիրել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի՝ պանամյան օֆշորային բիզնեսների վերաբերյալ «Հետք» կայքի հրապարակած տվյալները: Իսկ Միհրան Պողոսյանը հրաժարական է տվել ս.թ. ապրիլի 18-ին: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Թրանսփարենսի ինթերնեշընլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը բազմիցս քննադատված պաշտոնյայի հրաժարականը չի համարում կոռուպցիայի դեմ իրական պայքարի արդյունք: