Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

30.04.2016

«Հետք». Էթիկայի հանձնաժողովը որոշել է Միհրան Պողոսյանի նկատմամբ դեռ վարույթ չհարուցել

Ըստ «Հետքի» հրապարակման՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ձեռնպահ է մնում ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված ուսումնասիրություն կատարելուց և հրապարակված փաստերին որևէ գնահատական տալուց: «Հետքի» հրապարակումից հետո Թրանսփարեսնի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Միհրան Պողոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու խնդրանքով գրավոր դիմում էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, սակայն հանձնաժողովը դեռ սպասում է:


29.04.2016

«Առավոտ». Մենաշնորհները, տնտեսական և քաղաքական վերնախավերի սերտաճումը խանգարում են, որ կոռուպցիան վերանա

Ս.թ. ապրիլի 29-ին Տնտեսական լրագրողների ակումբը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպել էր հանդիպում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ: Այդ հանդիպումը լուսաբանել է «Առավոտն» իր ռեպորտաժում: Ըստ Հոկտանյանի՝ կոռուպցիան չի վերանում, քանի որ մեր երկրում չեն վերանում մենաշնորհները, տնտեսական և քաղաքական վերնախավերի սերտաճումը և իշխանության երեք ճյուղերի միջև հավասարակշռության խախտումը, մասնավորապես` դատական իշխանության անկախության բացակայությունը:


29.04.2016

«Հայկական ժամանակ». ազատել բանակը հարկերից, կառավարության արձագանքին սպասելիս

Ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո ավելի ցայտուն դարձավ մեր բանակի նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: «Հայկական ժամանակն» անդրադարձել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի՝ բանակի կարիքների համար կատարվող գնումները ավելացված արժեքի հարկից ազատելու մասին առաջարկին: ԱԱՀ-ն չգանձելու դեպքում կբարձրանա ռազմական ծախսերի հասցեականությունը:


28.04.2016

«Իրական հայացք». տնտեսական վերլուծություն

Հ3 հեռուստա ընկերության «Իրական հայացք» հաղորդման հյուրն էր տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Ըստ Մանուկյանի՝ հարկային արտոնությունները սերտորեն կապված են երկրի գերակա ուղղությունների հետ: Պետությունը, որպես սոցիալական գործառույթ ունեցեղ սուբյեկտ և որպես կանխատեսելի ու երկարաժամկետ հեռանակարներ (ազդակներ) փոխանցող մարմին, պետք է հարկային արտոնությունները նաև ուղղորդի իր վեկտրով: Ապրիլյան պատերազմը ակնհայտորեն ցույց տվեց, որ այն հարկային արտոնությունները կամ այն թվացյալ գումարները, որոնք պետք է ուղղվեին նաև պաշտպանական համակարգին, հասցեական չեն եղել: Այս առումով Մանուկյանն առաջարկում է ներկա պահին ամենահրատապ խնդիրներից մեկը՝ պաշտպանական համակարգի ձեռքբերումները ԱԱՀ-ից ազատելը: Մինչդեռ, ասենք Ucom և այլ ընկերությունների համար տարատեսակ հիմնավորումներ են բերվում:


28.04.2016

Մամուլի ակումբ. ՏԻՄ ընտրությունները, դասեր ՀՀ ընտրական նոր օրենսգրքի համար

«Հանրային մասնակցություն տեղական ինքնա կառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում Երևանի մամուլի ակումբի «Մամուլի ակումբ» հեռուստահաղորդաշարը կազմակերպել է «ՏԻՄ ընտրությունները Հրազդան, Թալին և  Սպիտակ քաղաքներում և տասնյակ գյուղերում. դասեր  ՀՀ ընտրական նոր օրենսգրքի համար» թեմայով քննարկում, որի բանախոսներից էր  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրությունների ծրագրի համակարգող Արմեն Գրիգորյանը: Նա անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքներին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից, որի անդամ է նաև ԹԻՀԿ-ը:  Ըստ Արմեն Գրիգորյանի՝ հանրությունը պետք է հասկանա, որ երբ ընտրությունները կեղծվում են, ձևավորվում է իշխանություն, որը մեծ պատասխանատվություն չի կրում, ու սահմանին հզոր համակարգ չի աշխատում:    


28.04.2016

«Հետքի սրահում». ՀԿ-ների մասին օրինագիծն արդեն ԱԺ-ում է

Հասարակական կազմա կերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծում տեղ գտած նոր կարգավորումների, վիճահարույց դրույթների վերաբերյալ «Հետքը» խոսել է Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էլինար Վարդանյանի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ: Ըստ Տիգրանյանի՝ ՀԿ-ների մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում են որոշ նորամուծություններ, առաջընթաց քայլեր՝ գործող օրենքի համեմատ: Եթե կառավարության կողմից ԱԺ ներկայացված այս տարբերակով նախագիծն ամբողջությամբ ընդունվի, ՀԿ դաշտի մեծամասնության համար այն ընդունելի տարբերակ կլինի: Այս տարբերակը գոնե փոքրիշատե բավարարում է այն պահանջները, որ կան ֆինանսական կայունության՝ ձեռնարկատիրական գործունեության թույլատրելիության, կամավորների  ինստիտուտի ներդրման հետ կապված:


28.04.2016

Ընդդիմությունն ու քաղհասարակությունը պատրաստ են վերադառնալ ընտրական օրենսգրքի շուրջ բանակցությունների սեղանին

Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է վերադառնալ ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով բանակցությունների սեղանին, եթե իշխանությունները հայտարարեն, թե պատրաստ են լուծել ցուցակների մաքրման ու տեսախցիկների տեղադրման հարցը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ևս չեն բացառում բանակցությունները վերսկսելու հնարավորությունը, եթե նկատեն, որ իշխանություններն իսկապես պատրաստ են փոխել տեսակետները սկզբունքային հարցերի շուրջ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ եթե վերանայվի իշխանությունների դիրքորոշումը առանձին հարցերի և մասնավորապես ցուցակների հրապարակման վերաբերյալ, ապա պատրաստ են վերադառնալ և շարունակել քննարկումը: «Մեզ համար ցուցակների հրապարակումը առաջին կարևոր կետն է»,- ասում է Սոնա Այվազյանը:


27.04.2016

Քաղաքացիների դերը կոռուպցիայի դեմ պայքարում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ու հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը հյուրընկալվել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և ընկերության աշխատակիցների հետ անցկացվել է քննարկում «Քաղաքացիների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով:


26.04.2016

Քննարկում «Կառուցելով փոխհամաձայնություն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ»

Ս.թ. ապրիլի 26-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է «Կառուցելով փոխհամաձայնություն  նոր Ընտրական օրենսգրքի շուրջ» թեմայով քննարկմանը, որը կազմակերպվել է ԵՄ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամի կողմից: Սոնա Այվազյանը վարել է «4+4+4 ձևաչափով քննարկումներ» նիստը: Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ 5 կետերի տակ ստորագրած 13 կուսակցությունների, ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների, միջազգային  կազմակերպությունների ներկայացուցիչներ:


26.04.2016

1in.am. պետբյուջեի փողերը մսխվում են

1in.am-ը հարցազրույց է վերցրել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանից: Ըստ Մանուկյանի՝ կամայական չարաշահումն ու անարդյունավետությունը սկսվում են խնդրի դրվածքից, գնումների պարագայում՝ կարիքի պլանավորումից: Երբ կան գերակա խնդիրներ, բայց կարևորվում է, ասենք՝ Դիլիջանում ուսումնական կենտրոնի կառուցումը, կա ծախսային առաջնահերթության խնդիրը, քանի որ պետական բյուջեն ունի սոցիալական գործառույթի գերակայություններ: Պետությունը պետք է ավելի շատ շահագրգռված լինի ստեղծել  սոցիալական ուղղվածության բնույթի և երկարաժամկետ ծրագրեր: Պետբյուջեն ուսումնասիրելիս՝ ակնհայտ է դառնում, որ կան այնպիսի կոմպոնենտներ, որոնք այս բանաձևի մեջ չեն տեղավորվում, օրինակ՝ երկու կրթական ուսումնական հաստատությունների ստեղծումը նույն Դիլիջան քաղաքում, ինչին կհետևի ևս մեկ հիմնավորված՝ տրանսպորտային ծախս: