Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

25.05.2016

Թերթ.am .կլինի՞ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքար

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Թերթ.am-ի հետ զրույցում ասել է, որ վարչապետի՝ պետական ապարատի կրճատման, շահերի բախման ինստիտուտի ներդրման և կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունը պայմանավորված է ծանր վիճակի գիտակցմամբ, որ իսկապես պետք է ինչ որ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Նման հայտարարությամբ վարչապետը պետք է հանդես գար իր պաշտոնավարման ամենասկզբում և գործուն քայլերով վճռականություն ցուցաբերեր: Ըստ Հոկտանյանի՝ այս պահի դրությամբ գոհացուցիչ չէ նաև կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությունը. չկա քաղաքական կամք՝ չկա արդյունավետ պայքար:


24.05.2016

Սիվիլնեթ. «Ահա՛ զանգը վերջին՝ դրամահավաք»

Դպրոցներում վերջին զանգի պատ րաստություններին զուգահեռ սկսվել են դրամահավաքներ: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) վերջին շաբաթվա ընթացքում ահազանգեր է ստացել Երևանի մի շարք դպրոցների ծնողներից, որոնք, իրենց ձրակերպմամբ, գումարներ են հավաքում «տնօրենին տալու համար»: Այդ մասին ասել է ԹԻՀԿ հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը Սիվիլնեթին տված հարցազրույցում: Նա մասնավորապես նշել է, որ հասկանալի չէ, թե ինչի համար 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններից զուտ ավարտական լինելու փաստով հավաքվում են գումարներ (որ ո՛չ ինչ որ միջոցառնման ծախսեր են, ո՛չ էլ նվեր):  


23.05.2016

Ազատություն ռադիոկայան. ԹԻՀԿ-ը ահազանգում է, որ դպրոցներում ապօրինի դրամահավաք է սկսվել

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Կրթության և գիտության նախարարին հղած նամակ է հրապարակել, որում ընդգծել է, որ խոսքը ոչ թե ավարտական խնջույքների, այլ «տնօրենին տալու» և քննական առարկաները նույն դպրոցի ուսուցիչների մոտ պարապելու մասին է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԹԻՀԿ հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ, ահազանգողները եղել են Երևանի թիվ 14, 51, 82 և 174 հիմնական ու թիվ 29 ավագ դպրոցների ծնողները՝ բոլորն անանուն:


22.05.2016

Վարուժան Հոկտանյանը կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամք թեև չի տեսնում, բայց անհանգստություն նկատում է

Անդրադառնալով վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հայտարարություններին, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ թեև կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամք չի տեսնում, անհանգստություն նկատում է: Ապրիլյան պատերազմի ֆոնին անհանգստություն կա, որ իրավիճակը բավականին լուրջ է, կոռուպցիան վնաս է հասցնում երկրին, անվտանգությանը:


20.05.2016

Էլեկտրաէներգիայի թանկացումից մոտ մեկ տարի անց

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ 2015 թ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) աշխատել է շահույթով: Անցյալ տարի այս ժամանակ ՀԷՑ-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու առաջարկով: Այս սակագնային տարվա համար այլ է պատկերը, քան անցած տարի, երբ  սակագնի թանկացումը պայմանավորված էր 3 գործոններով՝ դոլար-դրամ հարաբերակցություն, էներգետիկ բալանսի խախտման հետևանքով կուտակված պարտքեր, սակավաջուր տարի: «Էլեկտրիկ Երևան» շարժումից հետո մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ում մեծ փոփոխություններ են իրականացվել։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ՍիվիլՆեթի հետ ամփոփում է ՀԷՑ-ի անցած տարին։


20.05.2016

ԹԻՀԿ դիմումը ԿԳ նախարարին Երևան քաղաքի դպրոցներում իրականացվող դրամահավաքի վերաբերյալ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ)  գրավոր դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝  տեղեկացնելով Երևան քաղաքի դպրոցներում իրականացվող անօրինական դրամահավաքի վերաբերյալ կազմակերպության կողմից վերջին օրերին ստացված  ահազանգերի  մասին:


19.05.2016

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության գործով հաղորդում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն

Ս.թ. մայիսի 19-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին՝ խնդրելով Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության հետ կապված փաստերի առնչությամբ քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, հիշյալ ոլորտը համակարգող փոխնախարար Բերիկյանին  և  ստուգել ոլորտին առնչվող նախարարության այլ աշխատակիցների գործողություններում հանցագործության հատկանիշների առկայության փաստը:


18.05.2016

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին անիմաստ է խոսել՝ քանի դեռ այս օլիգարխիկ, մենաշնորհային մոդելը չի վերացվել

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշել է, որ Վերահսկիչ պալատի բացահայտումները ոչ նպատակային ծախսերի վերաբերյալ պետք է քննեն համապատասխան իրավապահ մարմինները: Իրավապահ մարմինների հիմնական գործառույթը պետք է լինի հանրապետությունում անպատժելիության մթնոլորտի վերացումը: Այդ մարմիններն էլ ենթարկվում են ավելի վերև գտնվող պաշտոնատար անձանց՝ ստանալով այն բուրգը, որը և պատասխանատու է վերևից ներքև հանցագործությունը պատժելու համար:


17.05.2016

Նազարյանը սխալ սակագին է հնչեցնում

ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնել է. «Որոտանի մեկ կիլովատ ժամն այսօր վաճառվում է 15 դրամով՝ ներառյալ ԱԱՀ,  ատոմայականը՝ 13 դրամով, ներառյալ ԱԱՀ»։ «Հնչեցված թվերը բավականաչափ հեռու են իրականությունից»: Այս եզրականությանն է հանգել տնտեսագետ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը՝ համադրելով Նազարյանի կողմից հնչեցված տեղեկությունները էլեկտրաէներգիայի հաշվետվությունների փաստացի տվյալների հետ, որ վերցված են հենց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից:


17.05.2016

Մասնակցային մոնիտորինգի դասընթացավարի մրցույթի հայտարարության վերջնաժամկետը երկարաձգվել է

«Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) hայտարարում է մասնակցային մոնիտորինգի փորձագետ/դասընթացավարի մրցույթ: Դասընթացավարը պետք է իրականացնի երկու երկօրյա դասընթաց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների համար: Յուրաքանչյուր դասընթացին կմասնակցի թվով 
20 մասնակից: 
Դասընթացներից առաջինը տեղի կունենա 2016թ. հունիսին: