Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

28.05.2016

«Ա1+». ամենակոռումպացվածը՝ ոչ վնասակարության, այլ բարոյական տեսանկյունից

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) վերջին շաբաթվա ընթացքում ահազանգեր է ստանում Երևանի մի շարք դպրոցների ծնողներից՝ հիմնականում վերջին զանգի առնչությամբ: «Ա1+»-ի զրուցակից, ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է կրթության ոլորտի կոռուպցիային:


27.05.2016

Կլոր սեղան. կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի կառավարության նոր քայլերը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը Երկիր մեդիա TV-ի «Կլոր սեղան» հաղորդաշարի հյուրն էր: Նա անդրադարձել է կոռուպցիայի դեմ 15 տարվա անարդյունավետ պայքարին: Քննարկվել է վարչապետի ելույթը, որում մատնանշվել են 3 ուղղություններ՝ աննպատակահարմար ծախսերի կրճատում, պետական կառավարման ապարատի օպտիմալացում, կոռուպցիայի դեմ պայքար: Ըստ Տիգրանյանի՝ ԹԻՀԿ-ը ունի որոշակի փորձառություն կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության վերաբերյալ՝ գնումներ, շահերի բախման օրենսդրություն և պրակտիկա և այլն և պատրաստ է ներկայացնել տարիների ընթացքում կատարած իր առաջարկները:  


27.05.2016

Հատուկ ուսումնական դասընթաց ԵԱՏՄ մասնագետների համար

Ս. թ. մայիսի 28-29-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը մասնակցել է Ավստրիայի Լաքսենբուրգ քաղաքի Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի հատուկ ուսումնական դասընթացին, որին ներկա էին հանրային և մասնավոր հատվածներն ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնող ԵԱՏՄ երկրների 27 մասնակիցներ: Հատուկ ուսումնական դասընթացները Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ծրագրեր են՝  նախատեսված հատուկ կազմակերպությունների, կորպորացիաների կամ ինստիտուտների համար՝ ելնելով կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի հատուկ մարտահրավերներից:


27.05.2016

P.S. որքանո՞վ է արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում

Ս.թ. մայիսի 27-ին «Ա1+»-ի «P.S.» հաղորդաշարի հյուրը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն էր: Վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարը հռչակվել է ՀՀ կառավարության գործունեության առանցքային ուղղություններից մեկը, արդյունավե՞տ է այդ պայքարը, եթե ոչ՝ ինչո՞ւ: Հակակոռուպցիոն պայքարի ազդակ էր նաև ապրիլյան պատերազմը և տնտեսական վիճակի կտրուկ վատացումը: Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է կոռուպցիայի դրսևորումներին, դրա դեմ պայքարին, հակակոռուպցիոն ռազմավարությանը, կոռուպցիայի գնահատման ԹԻ և ԹԻՀԿ ուսումնասիրություններին, այդ թվում՝ ԹԻ ԿԸՀ-ին, ինչպես նաև մենաշնորհների դեմ պայքարին:


27.05.2016

Պետական գնումների մոնիտորինգային հաշվետվություն. արդյունավետության բարձրացման առաջարկներ

Ս.թ. մայիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «Պետական գնումների մոնիտորինգային հաշվետվություն. արդյունավետության բարձրացման առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և գնումների մոնիտորինգի փորձագետ  Արտակ Մանուկյանը: Սա Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ «Հանրային կառույցների կողմից կատարվող գնումների մոնիտորինգ 2015-2016 թթ.» ծրագրի շրջանակում իրականացվող երկրորդ ասուլիսն էր, որի ընթացքում ներկայացվել են մարտի 23-ից մինչ այժմ եղած զարգացումները:


27.05.2016

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատման դրամաշնորհային ծրագրի հակիրճ նկարագիր (հայեցակարգ) ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող ՔՀԿ-ներին՝ ներկայացնելու տվյալ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի հակիրճ նկարագիր: Ծրագրի հակիրճ նկարագիրը պետք է վերաբերի առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ) երեխաներին առնչվող հաստատությունների գործունեությանը, մասնավորապես՝ խնամակալության, որդեգրման և պետության կողմից լրիվ խնամքի և դաստիարակության գործառույթ իրականացնող կառույցներում առկա համակարգային կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը և գնահատմանը: Ծրագրերը պետք է նաև ներառեն գնահատման արդյունքում պատկան մարմիններին ուղղված առաջարկությունների ջատագովության ռազմավորությունը (advocacy):


25.05.2016

Առավոտ. եթե չունենանք ամուր թիկունք, Ղարաբաղի հարցում տանուլ կտանք

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը «Առավոտին» տված հարցազրույցում անդրադարձել է քառօրյա պատերազմից քաղած դասերին և այս իրավիճակից դուրս գալու ելքերին՝ հասարակական մոբիլիզացիային, միֆից «ռեալ պոլիտիկի» անցման գործընթացին: Հայկակ Արշամյանը գտնում է, որ պատերազմի օրերին ակնառու դարձավ խզումը երկու զուգահեռ իրականությունների միջև, որոնցից մեկում հանրությունն է, մյուսում՝ իշխանությունը, ինչն էլ հանրությանը մղեց արագ ինքնակազմակերպման: Հասարակությունը գիտակցեց, որ հայրենիքի անվտանգության պատասխանատվության կրողը հենց ինքն է:


25.05.2016

ԳԱԼԱ. «Տոկոսով փող տվող» պետական բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց կանայք և կոռուպցիայի դեմ պայքարը

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշել է, որ խնդիրը ոչ թե այն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները տոկոսով փող են տալիս, այլ, թե այդ փողը, որ տալիս են, արդյոք իրենց ստացած աշխատավարձից են կուտակել, թե ոչ: «Մենք իրավունք ունենք պահանջելու՝ իսկ որտեղի՞ց այդ փողը, որ դուք փոխառության եք տալիս»,- ասել է Հոկտանյանը:


25.05.2016

Թերթ.am .կլինի՞ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքար

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Թերթ.am-ի հետ զրույցում ասել է, որ վարչապետի՝ պետական ապարատի կրճատման, շահերի բախման ինստիտուտի ներդրման և կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունը պայմանավորված է ծանր վիճակի գիտակցմամբ, որ իսկապես պետք է ինչ որ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Նման հայտարարությամբ վարչապետը պետք է հանդես գար իր պաշտոնավարման ամենասկզբում և գործուն քայլերով վճռականություն ցուցաբերեր: Ըստ Հոկտանյանի՝ այս պահի դրությամբ գոհացուցիչ չէ նաև կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությունը. չկա քաղաքական կամք՝ չկա արդյունավետ պայքար:


24.05.2016

Սիվիլնեթ. «Ահա՛ զանգը վերջին՝ դրամահավաք»

Դպրոցներում վերջին զանգի պատ րաստություններին զուգահեռ սկսվել են դրամահավաքներ: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) վերջին շաբաթվա ընթացքում ահազանգեր է ստացել Երևանի մի շարք դպրոցների ծնողներից, որոնք, իրենց ձրակերպմամբ, գումարներ են հավաքում «տնօրենին տալու համար»: Այդ մասին ասել է ԹԻՀԿ հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը Սիվիլնեթին տված հարցազրույցում: Նա մասնավորապես նշել է, որ հասկանալի չէ, թե ինչի համար 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններից զուտ ավարտական լինելու փաստով հավաքվում են գումարներ (որ ո՛չ ինչ որ միջոցառնման ծախսեր են, ո՛չ էլ նվեր):