Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

01.06.2016

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագրի շնորհառուները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրած «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» մրցույթի արդյունքում դրամաշնորհ են ստացել Հայաստանում գործող հինգ ՀԿ-ներ՝ «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ն,  «Ընդդեմ իրավական կամայկանության» ՀԿ-ն, «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն, «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ն, «Վստահություն» առողջապահական ՀԿ-ն:


01.06.2016

Մեդիալաբ. «Դա կարվի ռեպրեսիվ մեթոդներով, թե առանց մեծ աղմուկի, կարևորն այն է, որ մարդիկ արդյունքը տեսնեն»

Վերջին շրջանի իրադարձությունների շուրջ Մեդիալաբը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ: Ըստ Հոկտանյանի՝ ամենաանհագստացնողն այն է, որ կոռուպցիան սպառազինությունների ոլորտի հետ է կապված, որը չպետք է լիներ մի երկրում, որը դե ֆակտո պատերազմի մեջ է իր հարևանի հետ: Հնարավո՞ր է ամբողջ կոռուպցիոն մեխանիզմը բացել, իշխանություններն արդյոք կկարողանա՞ն համոզել կամ ապացուցել, որ ամեն ինչ ավելի վերև չի գնացել:


01.06.2016

Քաղաքացիական հասարակության առաջարկությունները կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով

2016թ. մայիսի 12-ին, ՀՀ կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել առավել արդյունավետ կառավարում իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու համար կառավարության պատրաստակամության և բավարար քաղաքական կամք ցուցաբերելու մասին հայտարարությամբ:


31.05.2016

Փորձագետ Արտակ Մանուկյանը՝ ՊՆ գեներալ, գնդապետերի ձերբակալությունների մասին

Առավոտի հետ զրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ Արտակ Մանուկյանը պաշտպանության համակարգում բարձրաստիճան պաշտոնյաների նոր ձերբակալությունները չի համարում քառօրյա պատերազմի հետևանք: Ըստ Մանուկյանի՝ հնարավոր է պատերազմը նպաստել է, որ իշխանությունները քայլեր ձեռնարկեն, բայց խնդիրը եղել է բավականին երկար ժամանակ: Մարտի 30-ին ԹԻՀԿ-ը ներկայացրել է պաշտպանության համակարգում կոռուպցիոն ռիսկերի գնահատման զեկույցը, որում գնումների մասով արձանագրված են նույն խնդիրները, որ միջնորդներից բարձր գներով ձեռքբերումներ կան: Մանուկյանի խոսքով՝ բանակն ամեն առումով իր պաշտպանական ծախսերը պետք է թափանցիկ ու արդյունավետ դարձնի՝ հաշվի առնելով պատերազմական վիճակը: «Բայց ինչպես երևում է՝ այդ մոտեցումը չի գործել»:


31.05.2016

Վարուժան Հոկտանյանի մամուլի ասուլիսը «Բլից Ինֆո» մամուլի ակումբում

Ս.թ. մայիսի 31-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Բլից Ինֆո» մամուլի ակումբի հյուրն էր: Նա անդրադարձել է կոռուպցիան ծնող պատճառներին, տարբեր ոլորտներում կոռուպցիայի ռիսկերին և դրսևորումներին, հակակոռուպցիոն պայքարին, դրա անարդյունավետությանը, վարչապետի հանձնարարականներին և էկոնոմիկայի նախարարի «մենաշնորհատերերի» մասին արված հայտարարությանը, այլ հարցերի:


31.05.2016

«Ազատություն» TV. պաշտպանության ոլորտի կոռուպցիոն ռիսկերը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում գտնվող քրեական գործերի շրջանակում ձերբակալվել են 2 գնդապետ և 1 գեներալ՝ մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում: Պատգամավորների կարծիքով՝ զինված ուժերում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա: Այդ կապակցությամբ Ազատություն TV-ի հյուրն էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը: Ըստ Մանուկյանի՝ գնումների համակարգում առկա է խնդիր, որը բնորոշ է ոչ միայն Պաշտպանության նախարարությունը, այլև համակարգային բնույթի է: Այդ խնդիրը կար վաղուց, բայց դրա արդյունքները տեսանելի դարձան ապրիլյան պտերազմի ընթցքում:


31.05.2016

ԹԻՀԿ-ը կրկին դիմել է ԿԳ նախարարին Երևան քաղաքի դպրոցներում իրականացվող դրամահավաքի կապակցությամբ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ)  գրավոր դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝  տեղեկացնելով Երևան քաղաքի դպրոցներում իրականացվող անօրինական դրամահավաքի վերաբերյալ՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական,  Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ,  Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական և թիվ 174 հիմնական դպրոցներից կազմակերպության կողմից ստացված  ահազանգերի  հիման վրա: ԹԻՀԿ-ը կրկին դիմել է նախարարին՝ հայտնելով, որ  նմանատիպ ահազանգեր է ստացել նաև մայրաքաղաքի Ա.Չեխովի անվան հ. 55 հիմնական, Ներսես Մեծի անվան հ. 124 հիմնական, հ.105 ավագ և հ. 108 միջնակարգ դպրոցներից՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նշված փաստերը ստուգելու և անօրինականություները վերացնելու ու կանխելու ուղղությամբ:


31.05.2016

Հայտարարություն ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում տեղական դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության սահմանափակումների վերաբերյալ

Ս.թ. մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովն երրորդ ընթերցմամբ ընդունեց ընտրական օրենսգրքի նախագիծը: Ցավոք, ընդունված իրավական ակտում հաշվի չառնվեցին ինչպես քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկությունները, այնպես էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ. խորհրդարանական ու 2013թ. նախագահական ընտրություններից ու 2015թ. սահմանադրական հանրաքվեից հետո տրված հանձնարարականները և Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփ կարծիքում ներառված առաջարկությունների զգալի մասը:


29.05.2016

«Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները»

Ս. թ. մայիսի 28-29-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Աղվերանում մասնակցել է «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները» խորագրով հակակոռուպցիոն աշխատաժողովին, որը կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ:


28.05.2016

ՀՀ իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի վերաբերյալ եզրափակիչ աշխատաժողովը

Ս.թ. մայիսի 27-28-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի նախագիծ» թեմայով եզրափակիչ աշխատաժողովին՝ տեսակետներ փոխանակելով օրինաստեղծ գործընթացի բարելավման ուղիների վերաբերյալ: Քննարկվող թեմաներն էին՝ քաղաքականության մշակում և օրենսդրական պլանավորում, հանրային քննարկումներ և կարգավորման ազդեցության գնահատում, ինչպես նաև օրենսդրության կիրառման մշտադիտարկում և գնահատում: