Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

21.10.2020

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարություն-կոչը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ)

Մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք ադրբեջանական ռեժիմի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության, և արտահայտում ենք մեր մտահոգությունը երեխաների կյանքի, կրթության և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի շարունակական խախտումների կապակցությամբ:

 


15.10.2020

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները և անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված: 


14.10.2020

Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները. դիմում

Դիմումը ուղարկվել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ՆԱՏՕ-ի (Բրյուսել) Կովկասի պատասխանատուԴեսպինա Աֆենտուլին, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին և Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին։



 


09.10.2020

Ներկայացվել է բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկաններ ներգրավելու առնչությամբ

Մեկ տասնյակից ավել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում՝ ԹԻՀԿ-ը, և անհատ փորձագետներ դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ մարդու իրավունքերի խախտումների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանը խոչընդոտելու համար որպես միջոց վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խմբին՝ ներկայացնելով բողոք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում ահաբեկիչ վարձկանների ներգրավման առնչությամբ:

 


06.10.2020

Ներկայացվել է բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ադրբեջանի կողմից COVID-19 համավարակի պայմաններում պատերազմ սանձազերծելու առնչությամբ

Մի խումբ կազմակերպություններ, այդ թվում՝ ԹԻՀԿ-ն, դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի չափանիշին հասնելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով բողոք ընդդեմ Ադրբեջանի՝ COVID-19 համավարակի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու և մարդկանց առողջությունը վտանգելու առնչությամբ:


01.10.2020

Հայաստանի քաղաքացիական հասարակության կոչն ուղղված միջազգային հանրությանը՝ կանգնեցնելու պատերազմը Արցախում և Հայաստանում

Ավելի քան 200 հասարակական կազմակերպություններ և անհատներ միացել են միջազգային հանրությանը հասցեագրված խնդրագրին՝ պահանջելով ձեռնարկել անհապաղ միջոցներ կանգնեցնելու Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան և կանխելու մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները:


28.09.2020

Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ  նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով: Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը՝ պայմանավորված Կովիդ-19 համավարակով։


23.09.2020

Կորոնավիրուսին առնչվող ծախսերի հետ կապված առողջապահության նախարարությունը պետք է ավելի հաշվետու լինի․ Վ․ Հոկտանյան

Մարտի 12-ի կառավարության որոշմամբ տարբեր գերատեսչություններ համավարակին առնչվող, հրատապ գնումներ կարող են կատարել առանց մրցութային ընթացակարգերի։ Առողջապահության նախարարությունից բացի, կորոնավիրուսին առնչվող գնումներ և այլ ծախսեր են կատարել նաև էկոմոնոմիկայի նախարարությունը, արտգործնախարարությունը, կառավարությունը և ոստիկանությունը, սակայն ընդհանուր առմամբ ծախսերի մեծ մասն իրականացրել է առողջապահության նախարարությունը։ Մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է մոտ 25 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլար (12 մլրդ դրամ)։


22.09.2020

ԹԻՀԿ-ն նշում է իր հիմնադրման 20-ամյակը

Ժողովրդավարության կայացման ճանապարհին ամենալուրջ խնդիրներից մեկի՝ կոռուպցիայի դեմ պայքարող Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) 20 տարեկան է։ Սեպտեմբերի 18-ին կազմակերպության ծննդյան առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել ԹԻՀԿ անդամներ, ներկա և նախկին աշխատակիցներ, որոնք, Հայաստանում գործող կարանտինի ռեժիմի կանոնների պահպանմամբ, յուրօրինակ արվեստի թերապիայի (art therapy) և կազմակերպության անցած ճանապարհի մասին հիշողություններով կիսվելու միջոցով «ընտանեկան» ջերմ մթնոլորտում նշել են ԹԻՀԿ 20-ամյակը։


17.09.2020

Եթե չկա քաղաքական կամք, ուզում ես կոռուպցիայի կանխարգելման 15 մարմին ստեղծի՝ չի օգնի. Վարուժան Հոկտանյան

Փաստինֆոյի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ միջազգային փորձը վկայում է այն մասին, որ կոռուպցիայի կանխարգելման մարմին ունենալը ճիշտ լուծում է, սակայն խնդիրն այն է, թե ինչպես է դա կիրարկվում, մանավանդ կանխարգելման համակարգի վատ անցյալ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է։