Գլխավոր էջ 2009 թ. Կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային զեկույց (ԿՀԶ)

2009 թ. Կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային զեկույց (ԿՀԶ)

Ս. թ. սեպտեմբերի 23-ին հրապարակվել է 2009թ. Կոռուպցիայի համաշխարհային զեկույցը, որում ներառված է հոդված Հայաստանի վերաբերյալ: Նրանում ներկայացված են 2007 թ. հունիսի 1-ից մինչև 2008 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում հակակոռուպցիոն բնագավառում իրականացված հիմնական իրավական և ինստիտուցիոնալ փոփոխությունները: Տարվա թեման` «Կոռուպցիան և մասնավոր հատվածը», արտացոլված է հոդվածի երկու բաժիններում, որոնցում նկարագրված են պետական մարմինների կողմից «Ռոյալ Արմենիա» և «ԳԱԼԱ» ընկերությունների նկատմամբ իրականացված հալածանքները:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://www.transparency.org/research/gcr