Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Սաղմոսավանի համայնքապետի դեմ քրեական գործ է հարուցվել
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Նոյ
26

Սաղմոսավանի համայնքապետի դեմ քրեական գործ է հարուցվել

ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց համապատասխան հիմքերի «Ագաթ 777» ՍՊ ընկերությանը Աշտարակ քաղաքը սնող «Արտաշավանի» ջրատարի փոխարինման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարության թույլտվություն է տրամադրել, ինչը էական վնաս է պատճառել պետության օրինական շահին: «Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրենն, իր հերթին, «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հետ կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող համաձայնագիրը` կեղծողների կողմից այն օգտագործելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչությունը որոշում է կայացրել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի ու «Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրենի կողմից իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու դեպքերի առթիվ հարուցել քրեական գործ:

Հեղինակ՝ -