Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Գորիսի նախկին քաղաքապետի դեմ մեղադրանք է առաջադրվել
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Նոյ
24

Գորիսի նախկին քաղաքապետի դեմ մեղադրանք է առաջադրվել

Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը պաշտոնավարման ընթացքում (2000-2014 թթ.) չարաշահել է իր լիազորությունները` կեղծ աճուրդների միջոցով, ապօրինի հողահատկացումներ կատարելով իր և իր ընտանիքի անդամների անուններով: Շահույթ ստանալու նպատակով քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Ոսկանյանը հիմանդրել է շինարարական ընկերություն, որի ղեկավարումը ևս իրականացրել են իր հարազատները: Արձագանքելով Գորիսի նախկին քաղաքապետի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին Սյունիքի մարզի դատախազությունը հանձնարարել է նյութեր նախապատրաստել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ընկերության հետ կնքվել են համայնքի կարիքները հոգալու պայմանագրեր, որոնցով նախատեսված գործառույթների ոչ պատշաճ կատարման արդյունքում համայնքի շահերին պատճառվել է էական գույքային վնաս:

Հեղինակ՝ -