Խաբեությամբ գումար են վերցրել՝ «զինծառայությունից ազատելու համար»

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձերբակալվել են ՀՀ քաղաքացի Սպարտակ Կառլենի Համբարձումյանը և նախկին զինվորական, գնդապետ Տիգրան Մարատի Մանուկյանը: Վերջիններս, չարաշահելով քաղաքացիներ Վարդան Ավետիսյանի և Ժորա Պալոյանի վստահությունը, խաբեությամբ նրանցից վերցրել են 20.000 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի նրանց որդիներին հիվանդության պատրվակով ազատեն զինվորական ծառայությունից: