Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Քննիչն, իբր, «չի կարողացել պարզել Երիցյանի փաստացի բնակության հասցեն», և վարույթը կարճվել է
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Նոյ
13

Քննիչն, իբր, «չի կարողացել պարզել Երիցյանի փաստացի բնակության հասցեն», և վարույթը կարճվել է

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ արձանագրվել են բոլոր բացթողումները և բավարարվել է քաղավիացիայի պետ Հովհաննես Երիցյանի զոհերից մեկի՝ Գայանե Թումասյանի հայցը՝ քննչական մարմնին պարտավորեցնելով վերացնել «Քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը: Ըստ դատարանի. «...քննիչն օբյեկտիվ և լրիվ քննություն իրականացնելու համար պետք է պարզեր Հովհաննես Երիցյանի գտնվելու իրական վայրը, այնինչ, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել հայտնաբերելու վերջինիս և կանչելու հարցաքննության»: Հովհ. Երիցյանը չի հարցաքննվել նույնիսկ քննչական մարմնում նյութերի նախապատրաստման ժամանակ, քանի որ քննիչն, իբր, «չի կարողացել պարզել Երիցյանի փաստացի բնակության հասցեն», և վարույթը կարճվել է: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ քննիչ Ս. Պողոսյանը ցանկության դեպքում կարող էր Երիցյանին հայտնաբերել, քանի որ հայտնի է եղել Երիցյանի փաստացի բնակության հասցեն, սակայն քննչական մարմինը շահագրգռված լինելով՝ որևէ քայլ չի ձեռնարկել:

Հեղինակ՝ Արմեն Սարգսյան