Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Տաք ռեպորտաժ Կոմիտաս 5-ից և Սայաթ Նովա 10/5-ից
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Նոյ
6

Տաք ռեպորտաժ Կոմիտաս 5-ից և Սայաթ Նովա 10/5-ից

Երևանի Կոմիտաս 3, 5ա և 7 շենքերի բնակիչները, քաղաքացիական ակտիվիստների աջակցությամբ, ամիսներ շարունակ բողոքում էին իրենց բակում «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից բարձրահարկ շենքի կառուցման դեմ: Սակայն բազմաթիվ մարդիկ բերման ենթարկվեցին ոստիկանություն, իրավապահների կողմից տեղի ունեցան բռնություններ, ոչ ադեկվատ պահվածք՝ հօգուտ մասնավորի և ընդդեմ հասարակության: Բազմաթիվ քաղաքացիների և ակտիվիստների նկատմամբ վարչական վարույթներ հարուցվեցին: Սուսաննա Թերզյանը այն քչերից է, որ շարունակում է զբաղվել խնդրով, և նրա ասելով, իրենք տանուլ են տվել, որովհետեւ ամեն տեղ փողն է գործում. շենքի սեփականատերը իրենց ասել է՝ «մի փեշ փող եմ տվել, թող փոխհատուցեն, և շենքը չեմ կառուցի»: Եթե օրինականություն լիներ, ապա մինչև դատաքննության ավարտը շինարարությունը պետք է կասեցվեր: «Երբ ժողովուրդը տեսնում է, որ իր աչքի առաջ այս շինությունը կառուցվում է, էլ ի՞նչ անի»,- ասել է Ս. Թերզյանը:

Հեղինակ՝ Գագիկ Աղբալյան