Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Կաշառակերներին պետք է պատժել
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Հոկ
30

Կաշառակերներին պետք է պատժել

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի աշխատակից Համլետ Հովսեփյանի համար անօրինական կառույցը կարող է վերածվել օրինականի 1000 դոլարի շնորհիվ: Վերջինս նման գումար է պահանջել Ղարիջանյան փողոցի թիվ 50 տան սեփականատեր, նախկին ՀՀ ՆԳ աշխատակից, Հայրենական և արցախյան պատերազմների մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սամվել Գաբրիելյանից, երբ տան սեփականատերը փորձել է վերանորոգել իր տունը, հատկապես որ ժամանակի ընթացքում փլուզվել էր տան սենյակներից մեկը: Չստանալով համաձայնություն՝ Հ.Հովսեփյանը պահանջվող գումարը կիսով չափ նվազեցրել է, սակայն կրկին համաձայնություն չի ստացել: Որպես պատիժ հրավիրել է ոստիկանների և բանվորի, որը սկսել է քանդել վերանորոգված հատվածները: Ս.Գաբրիելյանը փորձել է արդարություն գտնել՝ նամակ հղելով Երևանի քաղաքապետին:

Հեղինակ՝ «Բողոքի գիրք»