Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) «Հայասին» արտոնյալ է
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Հոկ
9

«Հայասին» արտոնյալ է

2010 թ.-ից Ոսկեվազում գործող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն մինչ այժմ չունի թափոնների արտանետումների թույլտվություն: Դրա պատճառով սակայն գործարանը ոչ մի վայրկյան էլ չի դադարել աշխատելուց: Ավելին, Շաղվարդ գետի ջրերի մեջ թափվում է գործարանից առաջացած արտադրական ջուրը, խոշոր քանակությամբ ձկներ են սատկում. մայիսին շուրջ 4 հազար ձուկ է սատկել, բայց ոչ մի կերպ չի ապացուցվում, որ պատճառը «Հայասիի» թունավորված ջրերն են: Գետի ջուրը սևացել է, և, բացի ձկներից, այնտեղ ընդհանուր առմամբ վերացել է կենդանական աշխարհը, վերացել են նույնիսկ գորտերը: Գարշահոտ պարունակող ջրով մարդիկ խուսափում են անգամ ոռոգել այգիները: Գյուղատնտեսական նշանակության հողի վրա գործարան կառուցելով՝  սեփականատերը չի փոխել նաև հողի կատեգորիան, այն դարձյալ մնում է գյուղատնտեսական նշանակության հող, բայց 2010-ից փաստացի ունի արդյունաբերական նշանակություն: Սեփականատերը շարքային քաղաքացի չէ, այլ նա (խոսքը ՕԵԿ նախագահ Ա.Բաղդասարյանի մասին է), ով, իր ասելով, 250 հազար դրամ աշխատավարձով ապրել չէր կարողանում:

Հեղինակ՝ Նորայր Գրիգորյան