Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Կաշառք ստանալու պահին
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Սեպ
27

Կաշառք ստանալու պահին

Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանը: Վերջինս Երևան քաղաքի բնակչուհի Ց.Հովհաննիսյանին նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց վերջինիցս պահանջել և ստացել է 1.700 ԱՄՆ դոլար կաշառք: Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հեղինակ՝ ԱԱԾ մամուլի կենտրոն