Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) ՀՀ ՎՊ 2013թ. հաշվետվության քննարկումը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Սեպ
26

ՀՀ ՎՊ 2013թ. հաշվետվության քննարկումը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

Նախորդ օրը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տրանսպորտի և կապի նախարարությունների կողմից պետական բյուջեի միջոցով իրականացվող ծառայությունների և գնումների ուղղությամբ վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության արդյունքների քննարկում։ Նիստին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։ Քաղաքաշինության ոլորտում ՎՊ վեցերորդ վարչության պետ Մարտին Քյուրքչյանի կողմից ուսումնասիրվել է դպրոցաշինության ծրագիրը և վերահսկողության արդյունքներով արձանագրվել են մի շարք խախտումներ։ Նա նշել է, որ խախտում թույլ տված բազմաթիվ սուբյեկտներ առ այսօր բավականին գումարներ են վերադարձրել պետական բյուջե, բացի այդ՝ վերացվել են նաև կատարված անորակ աշխատանքները։

Հեղինակ՝ ԱԺ հասարակայնության 7 տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն