Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Մանկապարտեզում տեղ չկա
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Սեպ
26

Մանկապարտեզում տեղ չկա

Երևանյան մանկապարտեզում երեխային տեղավորելու համար, երբ ծնողը դեմ է առնում երկար հերթացուցակի, անհրաժեշտ է կլորիկ գումար՝ 200.000 դրամ: Գումարն էլ տրվում է ոչ թե մանկապարտեզի տնօրենին, այլ քաղաքապետարանի կրթության վարչության աշխատակիցներին: Իսկ տվյալ վարչության պետն էլ Գայանե Սողոմոնյանն է՝ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կինը: Այն Զաքարյանի, ով բացահայտում է պետական բյուջեի վատնումներն ու այլ չարաշահումներ: Կաշառքի պահանջին բախվել է 2,5-ամյա Արեգի մայր Սյուզաննա Պողոսյանը, երբ փորձել է նրան տեղավորել Կենտրոնի թիվ 17 մանկապարտեզում: Պարզվել է, որ Արեգը դիմողների ցուցակում 720-րդն է, նրա հերթը կհասներ 48 տարի անց, իսկ որպեսզի վերջինիս մայրը այդքան չսպասեր՝ նրան «լուսավորել» են, որ պետք է դիմի վերընշված գումարի օգնությանը:

Հեղինակ՝ Աննա Զախարյան