Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետը
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Սեպ
18

Ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետը

2014թ. սեպտեմբերի 14-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետը, իսկ մարզային քննչական բաժնի պետի տեղակալին առաջադրվել է մեղադրանք: Վերջիններս մտերիմ փոխհարաբերությունների մեջ են եղել Իջևան քաղաքի բնակիչ, «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատիրոջ հետ: 2014թ. ապրիլի 2-ին, տեղեկանալով նախորդ օրը «Իջևանատուն» համալիրի բակում տեղի ունեցած հրաձգության մասին, ժամանել են նշված համալիր և նրան օգնելու նպատակով հանցագործության մասին ստացված հաղորդումն ընդունելու, գրանցելու և բացահայտման ուղղությամբ օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն` նախ` որոշել են թաքցնել դեպքը, ապա` դրա հասարակական լայն արձագանքից անհանգստացած, մինչև դեպքի օրենքով սահմանված կարգով հաշվառումը, ձեռնամուխ են եղել մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականության խեղաթյուրմանը:

Հեղինակ՝ -