Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Քաղաքապետարանը «կրակն է ընկել» Երվանդ Զախարյանի՝ կեղծիքներով որոշումների ձեռքը
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Հուն
5

Քաղաքապետարանը «կրակն է ընկել» Երվանդ Զախարյանի՝ կեղծիքներով որոշումների ձեռքը

2008 թ. քաղաքապետ Երվանդ Զախարյանը որոշում է ընդունել Երևանի Րաֆֆու 19 հասցեում թույլատրել երկու կիսակառույցի ավարտին հասցնելու շինարարությունը: Իրականում այդտեղ ոչ մի կիսակառույց էլ երբևէ չի եղել, այլ կանաչ տարածք է: Միաժամանակ, որոշմամբ թույլատրվել է գոյություն չունեցող կիսակառույցների մակերեսից 20 անգամ ավելի հողային տարածք օտարել դիմումատուին, չնայած օրենքով թույլատրվում է կիսակառույցի մակերեսը միայն 2 անգամ գերազանցող հողատարածքի օտարումը: Որպես կիսակառուցների կառուցման թվական որոշման մեջ նշված է 1998 թվականը, սակայն դիմումատու Դմիտրի Անդրեասյանը նշված թվականին եղել է ընդամենը 8 տարեկան: Այսպես մի շարք կեղծիքների վրա հիմնված որոշման դեմ նշված հասցեի բնակիչները փորձում են պայքարել արդեն 6 տարի, սակայն արդյունքը դեռևս չի երևում: Երբ երկու տարի առաջ առաջին անգամ թերթն արձագանքել է բնակիչների բողոքին, քաղաքապետարանից նրանց վստահեցրել են, որ Դ.Անդրեասյանին կտրվի մեկ այլ տարածք, սակայն դա էլ չի արվել: Քանի որ դա էլ չէր արվել, քաղաքապետարանից բնակիչներին «հուշել» էին քաղհայցով դիմել դատարան:

Հեղինակ՝ Նելլի Բաբայան