Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Քննիչն ու դատախազը օգնեցին խարդախին վերցնել փողերն ու հեռանալ երկրից
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Հուն
4

Քննիչն ու դատախազը օգնեցին խարդախին վերցնել փողերն ու հեռանալ երկրից

Արտյոմ Մնացականյանի գործը պատմություն է այն մասին, թե ինչպես են ոստիկաններն ու հսկող դատախազը օգնել հանցագործին՝ ճողոպրելու Հայաստանից: նա համոզել է երևանցի Առաքել Հայրապետյանին, որ ինքը «Հայջրմուղկոյուղու» հայտարարած շինարարական մրցույթին մեկից մեկ կհաղթի, և Առաքելի հետ գործ կանեն ու կհարստանան: Առաքելն էլ հավատացել է սրան, գրավադրել իր բնակարանը և ընդհանուր առմամբ 25 մլն դրամ է «մուծվել» իր «բիզնես-գործընկերոջը»: Գլխի ընկնելով, որ խաբված է, դիմել է ոստիկանություն: Խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցվում: Արտյոմին բերման են ենթարկում ՀՀ սահմանից, ձերբակալում  այն պահին, երբ նա փորձում էր փախչել Հայաստանից: Բայց, չգիտես ինչու, երեք օր անց Ավան և Նորք Նորք քննչական բաժնի  քննիչ Հ. Արամյանը որոշում է ազատ արձակել առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ կասկածվող Ա. Մնացականյանին անձնական երաշխավորությամբ: Նա էլ օգտվում է դրանից և լքում երկիրը: Նորմալ երկրում, ըստ հոդվածագրի, դա բավական կլիներ քննիչին և նրան հսկող դատախազին առնվազն պաշտոնեական անփութության և կաշառակերության մեջ կասկածելու և համապատասխան քննություն սկսելու համար, բայց այդպես լինում է միայն իրավական երկրներում, իսկ մեզ մոտ ոչինչ էլ չէր արվի, եթե տուժողը չբողոքեր:

Հեղինակ՝ Սյուզան Սիմոնյան