Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Արգամիչը վերադարձնում է Տիգրան Սարգսյանի հեռացրած կադրերին
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Հուն
3

Արգամիչը վերադարձնում է Տիգրան Սարգսյանի հեռացրած կադրերին

Հովիկ Աբրահամյանի երազանքն, ըստ հոդվածագրի, թեև իրականացավ, բայց նա շարունակում է կռիվ տալ Տիգրան Սարգսյանի շվաքի հետ: Վերջերս, օրինակ, կառավարության գործերի կառավարչի պաշտոնում է նշանակել մի մարդու, ով Տիգրան Սարգսյանի՝ ատկատների դեմ պայքարի զոհը դարձավ: Խոսքը քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Սարգիս Բաղինյանի մասին է, ով պաշտոնանկ եղավ քաղաքաշինության ոլորտում 2012 թ. բացահայտված խախտումների, չարաշահումների, յուրացումների, ատկատների սկանդալի  շրջանակում: Բաղինյանն այդ պաշտոնում նշանակվել էր նույն Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ 2011 թ. հունվարին: Եվ երբ մի շարք քաղաքաշինական մութ գործարքներ բացահայտվեցին, թիրախում հայտնվեց նաև ԾԻԳ-ի տնօրենը:

Հեղինակ՝ Գայանե Սարիբեկյան