Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Отделились легким испугом
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Մայ
27

Отделились легким испугом

2013 թ. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունը բացահայտել է պետական միջոցների ոչ արդյունավետ ծախսերի և յուրացումների փաստեր: «Հատուկ կրթություն» ծրագրով, օրինակ, նախարարության ենթակա 12 ՊՈԱԿ-ների հատկացվել է ավելի քան 1,4 մլրդ դրամի բյուջետային միջոցներ, և այստեղ հայտնաբերվել է 23 մլն դրամի «ավելորդ» գումար: «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրով ավելի քան 1,5 մլրդ դրամ է հատկացվել 5 ՊՈԱԿ-ի և պետակա մասնակցությամբ 1 ՓԲԸ-ի: Վերահսկողության ընթացքում այս ծրագրից դուրս է հանվել համարյա 195 մլն դրամի գումար: Կատարված հաշվարկների արդյունքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ներին և ՓԲԸ-ներին հիմնականում դաստիարակների, ուսումնաօժանդակ անձնակազմի հաստիքային միավորների սահմանվածից ավելի նախատեսման հետևանքով հատկացվել է 355,6 մլն դրամ: Այս և այլ բնույթի վատնումներին և յուրացումներին ի պատասխան կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանի կողմից համապատասխան կառույցների ղեկավարներին հայտարարվել է «խիստ նկատողություն» և դրանով հարցը փակվել է:

Հեղինակ՝ Լիլիթ Լալայան