Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Կաշառք ստանալու համար
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Մայ
22

Կաշառք ստանալու համար

Մայիսի 20-ին ձերբակալվել է Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գեւորգյանը: Նա ձերբակալվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դատավարական ղեկավարումը իրականացնում է Երեւան քաղաքի դատախազությունը:

Հեղինակ՝ -