Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Կալանավորվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի նախկին քննիչ Արթուր Ղազարյանը
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Մայ
17

Կալանավորվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի նախկին քննիչ Արթուր Ղազարյանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնի նախկին քննիչ Արթուր Ղազարյանին:  2013 թ. Ա. Ղազարյանին հանձնարարվել է Էջմիածնի բնակիչ, բուսաբուժությամբ զբաղվող Հայկուշ Ն.-ի կողմից սխալ բուժում իրականացնելու արդյունքում չորսամյա Վ. Մ.-ի մահանալու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը: Հայկուշ Ն.-ի օգտին ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար Ա.Ղազարյանը Հայկուշ Ն.-ից պահանջել և ստացել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, Ա.Ղազարյանը Հայկուշ Ն.-ին ներկայացրել է` իբրև չորսամյա Վ. Մ.-ի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված և քրեական գործ հարուցելը մերժված նյութերով խնդիրներ են առաջացել, և առկա է քրեական պատասխանատվության ենթարկվելու հավանականություն, նրանից ստացել է ևս 10.000 ԱՄՆ դոլար: Ա.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հեղինակ՝ Ռուզան Մինասյան