Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Բուժծառայության կապիտան Սուսաննա Եգանյանին նոր մեղադրանք
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Մայ
16

Բուժծառայության կապիտան Սուսաննա Եգանյանին նոր մեղադրանք

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի բժիշկ օրդինատոր, բուժծառայության կապիտան Սուսաննա Եգանյանին առաջադրվել է խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանք: Մարտի 24-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդոլոգիայի բաժանմունքի պետ ներակայացած ոմն Անահիտ քաղաքացի Մ.Գ.-ից պահանջել և ստացել էր 480.000 դրամ՝ պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող վերջինիս որդուն մինչև զորացրման ժամկետի ավարտը՝ 2014թ. հունիսի 5-ը ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու համար: Փաստը բացահայտվել էր զինվորական ոստիկանության կողմից, քրեական գործ էր հարուցվել, և այդ քրգործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավվել էր Ս. Եգանյանը. վերջինս կալանավորվել է:

Հեղինակ՝ -