Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ոստիկանության պետի տեղակալի դեմ գործով վկաները ոստիկաններ են
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Մայ
16

Ոստիկանության պետի տեղակալի դեմ գործով վկաները ոստիկաններ են

Վերաքննիչ դատարանում առաջիկայում լսվելու է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նախկին տեղակալ Սարգիս Կասյանի գործի քննությունը: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ս.Կասյանը դատապարտվել էր ազատազրկման տասը տարի ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելի, քան 51,77 մլն դրամ գումար: Նա խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով բազմաթիվ անձանցից պարտքեր էր կատարել, որոնց մի մասը վերադարձրել է, մյուսը՝ ոչ: Ոստիկանը ոմանց ներկայացել է որպես Երևանի օղակաձև այգու «ՍԿՈԲ» ՍՊԸ սեփականությունը հանդիսացող «Լունապարկ» զբոսայգու սեփականատեր: Պարտատերերից ոմանք պարտք ու պահանջ ունեին նրա նկատմամբ, ոմանք՝ ոչ: Ս. Կասյանը ցուցմունք է տվել, որ 2010 թվականից ֆինանսական խնդիրներ է ունեցել և պարտքով գումարներ է վերցրել, ինչից ինքը չի հրաժարվում և իրեն մեղավոր չի ճանաչում:

Հեղինակ՝ Ռուզան Մինասյան