Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պահանջել և ստացել է 18 մլն դրամ
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Մայ
16

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պահանջել և ստացել է 18 մլն դրամ

«Շենլին» ՍՊԸ-ի իրավաբանական տնօրեն Աստղիկ Ե.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ ընկերության փաստացի տնօրեն Շահեն Մ.-ն իրենից` Աստղիկ Ե.-ից, խոշոր չափերի գումար է հափշտակել: Միաժամանակ Շահեն Մ.-ն նախաքննական մարմնին հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրենից պահանջել և ստացել է 18 մլն դրամ: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում կատարվում է նախաքննություն:

Հեղինակ՝ Ռուզան Մինասյան