Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) ԱԱԾ-ն սկանդալային բացահայտումների շեմին է
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Մայ
8

ԱԱԾ-ն սկանդալային բացահայտումների շեմին է

Անցյալ տարի խմբագրությանը հատնի էր դարձել, որ ԱԱԾ-ն լայնամասշտաբ հետաքննություն է իրականացնում ՀՀ-ին տրված գրանտային ծրագրերի արդյունավետության առթիվ: Դրանք հիմնականում տեղաբաշխվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների միջև: Տրամադրված գումարների մի մասը չի ծառայել իր նպատակին, մյուս մասն էլ բաշխվել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, իսկ մինչ այդ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Սարգսյանի մտերիմների միջև: Ժամանակին Դ. Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ և հարցաքննվել, սակայն հետո գործի հետաքննությունն, ըստ թերթի, դանդաղել է քանի որ Դ. Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի առավել հավատարիմ կադրերից էր: Սակայն Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո հետաքննությունը վերսկսվել է նոր թափով, և ինչպես նշում է թերթը, բացառված չէ, որ առաջիկայում լինեն սկանդալային բացահայտումներ:

Հեղինակ՝ Անդրանիկ Միքայելյան