Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Նախարարությունը թաքցրե՞լ է տնօրենի չարաշահումները
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Մայ
7

Նախարարությունը թաքցրե՞լ է տնօրենի չարաշահումները

Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանը մեղադրվում է ֆինանսական ապօրինություններ կատարելու մեջ։ Հայտնաբերված ֆինանսական չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ վերջինիս նկատմամբ: Գ. Մարգարյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ներկայացնում էր էքսկուրսիաների հաշվետվություններ, որոնցում ցույց են տրվել զգալի ծախսեր, սակայն երեխաները փոքրիկ քաղաքից այն կողմ ոչինչ չեն տեսել։ Դպրոցում տիրող բարքերի մասին ուսումնասիրություն է իրականացրել նաև ՄԻՊ գրասենյակը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՄԻՊ գրասենյակի ներկայացրած աղմկահարույց բացահայտումների հետ կապված՝ անակնկալ այցելել է գիշերօթիկ հաստատություն, որից հետո նախարար Ա. Ասատրյանի հրամանով Գայանե Մարգարյանն ազատվել է աշխատանքից, իսկ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` խիստ նկատողություն։

Հեղինակ՝ Աննա Մաթևոսյան