Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Քաղցր տեսիլք
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Մայ
7

Քաղցր տեսիլք

2014 թ. առաջին եռամսյակում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստան է ներկրվել չնչին քանակությամբ շաքար և շուրջ 31 հազար տոննա շաքարի հումք: Ներկրվող հումքի 1 տոննայի մաքսային արժեքը կազմել է 470 ԱՄՆ դոլար, սակայն այն մաքսատուրքով չի հարկվում, իսկ շաքարի ներկրման մաքսային արժեքը կազմում է մոտ 950 դոլար, և նրա յուրաքանչյուր տոննայից էլ գանձվում է 100 ԱՄՆ դոլարի գումար: Սակայն նույն այդ պտոնական փաստաթղթերի համաձայն, նշված ժամանակահատվածում Հայաստանում շաքարի արտադրություն չի կազմակերպվել: Միաժամանակ, ինչպես նշում է հոդվածագիրը, նախորդ տարվանից երկրում չի պահպանվել շաքարի այնքան պաշար, որպեսզի բավարարեր մեկ եռամսյակ սպառմանը: Այս ամենը նշանակում է, որ այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ում չպետք է շաքար վաճառվեր: Սակայն եթե ընդունենք, որ շաքար ներկրող գործարարը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գործարքի է գնացել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, և ներկրված շաքարը մաքսային փաստաթղթերով ներկայացվել է որպես շաքարի հումք, ապա ստցավում է, որ դրանով պետությանը հասցվել է 3 մլն դոլարի վնաս:

Հեղինակ՝ Հայկ Գևորգյան