Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2012 Գյումրիի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում...
Ընտրություններ 2012
2012 Մայ
12

Գյումրիի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում...

ԳԱԼԱ-ն կռիվ է գցել ընտրակաշառք վերցրած կնոջ ընտանիքում Գյումրիի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «ԳԱԶել» ավտոմեքենայում ընտրակաշառքի բաժանումը նկարահանվել է տեղական ԳԱԼԱ հեռուստաընկերության կողմից և հեռարձակվել եթեր: Ընդ որում, ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ հեռարձակումից առաջ թաքցվում էին ընտրակաշառք վերցնողների դեմքերը, անցած ընտրություններին դա չի կատարվել: Եվ ըստ լրատվական ալիքի սեփականատեր Վահան Խաչատրյանի` բազմաթիվ մարդիկ խնդրել են իրեն, որպեսզի այս անգամ ևս թաքցվեն մարդկանց դեմքերը: Նույնիսկ ընտանիքներից մեկի հայրն է զանգահարել Ռուսաստանից` նախատելով կնոջը ընտրակաշառք վերցնելու համար: