Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2012 Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքում...
Ընտրություններ 2012
2012 Մայ
9

Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքում...

ՀՀԿ-ի ձայները պակասում են Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքում (Արթիկ համայնք) մեծամասնականով առաջադրված ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը պահանջել է կատարել քվեների վերահաշվարկ, այնուհետև դադարեցրել է այն: Վերջինս պահանջել էր վերահաշվարկ կատարել թվով 55 ընտրատեղամասերից 12-ում, սակայն հենց առաջին ընտրատեղամասում (թիվ 36/6) կատարված վերահաշվարկը ցույց է տվել, որ պակասում է իր և ՀՀԿ-ի օգտին տրված ձայների քանակը: Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ վերահաշվարկ անելու` ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի որոշումը հակասահմանադրական է, և գործընթացը պետք է դադարեցնել: ԿԸՀ-ից հաստատել են, որ իսկապես ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի որոշումը հակասահմանադրական է, և նոր սկսված գործընթացը դադարեցվել է: