Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2012 Գեղարքունիքի մարզի գավառ համայնքում բավական...
Ընտրություններ 2012
2012 Մայ
9

Գեղարքունիքի մարզի գավառ համայնքում բավական...

Ազնիվ ընտրողները Գեղարքունիքի մարզի գավառ համայնքում բավական թվով ընտրողների քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվել, քանի որ քվեարկվել էին կոալիցիոն կուսակցությունների օգտին: Այդ քվեարկողները ընտրակաշառք էին ստացել բոլոր երեքից էլ, և բոլորի անվանումների դիմաց էլ նշան էին դրել: Ընտրակաշառք է բաժանվել, ըստ նույն օրվա «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի, թիվ 18 ընտրատարածքում (Արարատի մարզ) «Սյունյաց արծիվներ» լոգոյով մեքենայից: Փողի հետ միասին ընտրողներին տրվել է հիշեցման թերթիկներ (շպառգալկաներ) 1 և 7 թվերով. 1-ը տվյալ տարածքում մեծամասնական թեկնածու Արայիկ Գրիգորյանի, իսկ 7-ը ՀՀԿ-ի հերթական համարներն են համապատասխանաբար մեծամասնական և համամասնական ցուցակներում: ՕԵԿ-ը, ըստ նույն թերթի, Երևանի Աջափնյակ թաղամասում բաժանել էր հեռախոսի քարտեր` քվեարկությունից հետո հեռախոս բաժանելու խոստումով: Սակայն ընտրությունների արդյունքներից դժգոհ կուսակցությունը հրաժարվել է խոստումից: