Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2012 Շիրակի մարզային դատախազ Դավիթ Սարգսյանը...
Ընտրություններ 2012
2012 Մայ
12

Շիրակի մարզային դատախազ Դավիթ Սարգսյանը...

Դատախազը պահանջում է արձանագրությունները Շիրակի մարզային դատախազ Դավիթ Սարգսյանը զանգահարել է թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին և պահանջել ընտրական տեղամասերի արձանագրությունների քաղվածքները: Անցած խորհրդարանական ընտրություններին դատախազը բացահայտորեն պաշտպանում էր պատգամավորության մեծամասնական թեկնածու Մխիթար Վարագյանին, որը պարտվել է: Գլխավոր դատախազին ուղղված նամակում պահանջվում է «սաստել ենթակային»: «Անօրինականությունից զզված մի խումբ քաղաքացիներ»-ի անունից հանդես եկող նամակագիրների նամակից հետևում է, որ Դ. Սագսյանին ցուցում տվողը հենց գլխավոր դատախազն է: