Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2012 Թիվ 23/34 ընտրատեղամասում (Գեղարքունիքի մարզի...
Ընտրություններ 2012
2012 Մայ
8

Թիվ 23/34 ընտրատեղամասում (Գեղարքունիքի մարզի...

Փաստում է ՀԱԿ-ը Թիվ 23/34 ընտրատեղամասում (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնք) գյուղապետն «օգնել» է ոչ բավարար գրագետ գյուղացիներին քվեարկել ինչպես անհրաժեշտ է: Շիրակի մարզի 34/23 ընտրատեղամասում ծեծկռտուք են սարքել` արգելելով տեսախցիկ տեղադնել ԲՀԿ-ին: Թիվ 34/25 ընտրատեղամասում դուրս են հանել «Կենտրոն» հ/ը լրագրողին և օպերատորին: Թիվ 24/26, 24/27 և 24/28 ընտրատեղամասերում խլել են ԲՀԿ ներկայացուցիչների տեսախցիկները, դուրս են արել ՀԱԿ վստահված անձանց և իրականացրել բաց քվեարկություն: 3/11 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձը հարձակվել է ՀԱԿ վստահված անձի վրա և սպառնացել հաշվեհարդար տեսնել ընտրություններից հետո: Թիվ 11/8 ընտրատեղամասում ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ վստահված անձինք չեն կարողացել արձանագրություններ կազմել և գրանցել, քանի որ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է տրամադրել գրանցամատյանը: Թիվ 17/5 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ՀՀԿ վստահված անձի հետ միասին ՀԱԿ վստահված անձին բռնությամբ մտցրել է առանձին սենյակ և լցոնում իրականացրել: Թիվ 31/18 ընտրատեղամասում Վահագնի գյուղապետի հրահանգով և մասնակցությամբ իրականացվել է բաց քվեարկություն, ժամը 13-ի դրությամբ քվեարկությունը դադարեցվել է, այնուհետև կազմվել է արձանագրություն, որ չի հաստատվել Ժառանգությունը ներկայացնող հանձնաժողովի նախագահի կողմից: Տվյալ հոդվածում ներառված են բազմաթիվ այլ ընտրախախտումներ ևս: