Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2012 Երևանի թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական...
Ընտրություններ 2012
2012 Մայ
8

Երևանի թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական...

Փաստ առ փաստ Երևանի թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական թեկնածու Գոհար Վեզիրյանի կողմից հայտարարություն է ներկայացվել ոստիկանություն մրցակից ԲՀԿ-ական թեկնածուի համար ընտրակաշառք բաժանելու փաստի վերաբերյալ: Նույն տարածքի Նոր Խարբերդ թաղամասում արձանագրվել են կնիքների ջնջվելուց հետո կրկնակի քվեարկության փաստեր: 12/32 տեղամասում հավաքվել են անձնագրեր և փող է բաժանվել (կատարողներ Սիրանուշ Աթաբեկյան և Արթուր Գրիգորյան): 12/27 ընտրատեղամասին դիմաց փող բաժանող մեկ այլ անձ (նույն թաղամասի «ԼՈՒՅՍ» համատիրության նախագահ Ալբերտ Գրիգորյան) Վեզիրյանի վտահված անձին ասել է. «Լավ եմ անում, աչքիդ թայն էլ հանում եմ»: Թիվ 12/2 և 12/24 տեղամասերում մեկ տասնյակի չափ քաղաքացիներ, գալով քվեարկության, տեսել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են: Ընտրակաշառք է բաժանվել Վիրահայերի միասնություն հասարակական կազմակերպության գրասենյակից (թիվ 160 դպրոցի դիմաց), Խաղաղ Դոն փողոցում գտնվող բաստուրմայի արտադրամասից: Գ. Վեզիրյանի ահազանգից հետո փող բաժանողները սկզբում փակվել են արտադրամասում, այնուհետև փախել են ետնամասից, սակայն մեկը բռնվել է իրավապահների կողմից: Ոստիկանությունն, ըստ թեկնածուի, արագ արձագանքել է ընտրակաշառքի գծով ԲՀԿ-ի և նրա թեկնածու Լյովա Խաչատրյանի վերաբերյալ ահազանգումներին, սակայն անտարբեր է մնացել ՕԵԿ-ի թեկնածու Ռուբեն Մասումյանի (Բենզին Ռուբո) վերաբերյալ ահազանգումներին: