Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2012 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ...
Ընտրություններ 2012
2012 Մայ
8

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ...

Գողականներն էլ են իշխանափոխ լինում Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասում հայտնի քրեական հեղինակություն Բլդին բաժանելու համար փող է վերցրել ՀՀԿ-ից, սակայն իրեն հասանելիք գումարի հարցում չի համաձայնվել և իշխանափոխ է եղել: Քվեարկությունից երկու օր առաջ նա անցել է ԲՀԿ-ի ճամբարը, սակայն իշխանությունները նման բանը չեն ներել և բռնել են Բլդիին: Իսկ նույն օրվա «Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է քվեարկելուց հետո ընտրողի անձնագրում դրվող կնիքի արագ անհայտացմանը: Այն, ըստ ԸՕ-ի, պետք է մնար 12 ժամ, որպեսզի կանխվեր նույն ընտրողի կողմից մեկ այլ ընտրատեղամասում քվեարկելը, սակայն վերացել է նույնիսկ 15 րոպե անց: Կնիքի արագ անհայտացման ահազանգերը հնչել են թե Երևանից և թե հանրապետության այլ քաղաքներից` Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Մեղրի և այլն: Ընտրակաշառքի բաժանման մասին է պատմում նույն թերթի Շիրակի մարզի թղթակիցը` նշելով այն վայրի ճշգրիտ հասցեն, որտեղ բաժանվել է ընտրակաշառքը, հետո մարդկանց նստեցրել են «ԳԱԶել» ավտոմեքենան և տարել քվեարկելու: Իսկ հենց ավտոմեքենաների մեջ ընտրակաշառք բաժանելու գործընթացը արձանագրվել է թե նորից Գյումրիիում և թե Երևանի թիվ 7/23 ընտրատեղամասի տարածքում: