Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2012 Երևանի թիվ 4/33 ընտրատեղամասում առավոտ...
Ընտրություններ 2012
2012 Մայ
8

Երևանի թիվ 4/33 ընտրատեղամասում առավոտ...

Արաբկիրում` ինչպես ողջ Հայաստանում Երևանի թիվ 4/33 ընտրատեղամասում առավոտ շուտ քվեարկած 26 ընտրողներ բերվել էին Եղվարդից (Կոտայքի մարզ)` նրանք ժամանակավորապես գրանցվել են այտեղ Արտակ Սարգսյանի համար ձայն ապահովելու նպատակով: Բնականաբար, վճարովի հիմքունքներով, նշում է թերթը և ավելացնում, որ օրվա վերջին Ա. Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) ընտրակաշառքը հասցրել է 100 ԱՄՆ դոլարի: Իսկ թիվ 4/1 ընտրատեղամասում մի տարեց ընտրող բողոքել է, որ իր տան վրա գրանցված են երկու հոգի, որոնց ինքը չի ճանաչում: Օրվա վերջում նույն այդ ընտրատեղամասում անկախ կամ ընդդիմադիր թեկնածուների վստահված անձինք նկատել են, որ մեծամասնական ընտրակարգի քվեաթերթիկներն ավելի են քվեարկողների թվից: Անծանոթ «բարեկամներով» գրանցված անձանցով աչքի է ընկել նաև թիվ 4/12 ընտրատեղամասը: Ընդ որում, այդ տեղամասում բնակվող ընտանիքը, որին այցելել են լրագրողները, նույնիսկ չի իմացել, թե ում է ինքը թույլատրել գրանցվել իր տան հասցեում: Տվյալ ընտրատեղամասում առկա էին լրացուցիչ 51 ընտրողներ, որ եկել էին հիմնականում Դիլիջանից, Գեղարքունիքից և Արմավիրից: Իսկ թերթի լրագրողներից մեկին տեղ հասցրած տաքսիստն էլ ասել է, որ իր ընտանիքի յուրաքանչյուր ընտրողին ԲՀԿ-ն առաջարկել է 10 հազար դրամ, իսկ ՀՀԿ-ն` 15 հազար: Իրենք վերցնելու են ՀՀԿ-ի փողը, սակայն կարող է ընտրեն ԲՀԿ-ին. «բոլորիս յալանչի դարձրին», ասել է տաքսիստը: