Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2012 Սիսիանի (Սյունիքի մարզ) հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենները...
Ընտրություններ 2012
2012 Մայ
8

Սիսիանի (Սյունիքի մարզ) հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենները...

Սիսիանցիներին ստիպել են «ընտրել» Սիսիանի (Սյունիքի մարզ) հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենները մայիսի 6-ին կոնկրետ վայրում և կոնկրետ ժամի հավաքել են իրենց աշխատակիցներին և տարել ընտրատեղամասեր: Դա կատարվել է, որպեսզի բոլորը միասնական ուժերով ընտրեն ՀՀԿ-ին և նրա առաջադրած մեծամասնական թեկնածուին: Հրաժարվողներին սպառնացել են ազատել աշխատանքից` ահա այդպիսի «ազատ կամարտահայտություն», գրում է թերթը: Իսկ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի փոքր ընտրատեղամասում արհեստականորեն խառնված իրավիճակ է ստեղծվել ընտրախախտում իրականացնելու նպատակով: Արարատի մարզի Դիմիտրով գյուղում էլ, որ հիմնականում բնակեցված է ասորիներով, կամ բոլորը հիվանդ են և կամ չգիտեն հայոց գիրը` ընտանիքներով են մտել քվեարկության խցիկ: Իսկ գյուղապետ Արման Իոնանովն էլ անուղղակիորեն ուղղորդել է համագյուղացիներին: Երևանի Նորագավիթ թաղամասի թիվ 12/12 ընտրատեղամաս եկած` ուղղորդված ընտրողն էլ միամտորեն բարձրաձայն հարցրել է, թե որ կողմը գնա ՀՀԿ-ին ընտրելու համար: Վայոց ձորի մարզի Մարտիրոս և այլ գյուղերի գյուղապետներն էլ ընտրություններում համագյուղացիներին ավելի մոտիկից ուղղորդելու համար հանդես են եկել որպես վստահված անձ: Սյունիքի մարզի թիվ 37 և 38 ընտրատարածքներում քվեարկել են ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորները կարմիր գրիչներով: