Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2012 Նախորդ օրը թիվ 7 ընտրատարածքային...
Ընտրություններ 2012
2012 Մայ
4

Նախորդ օրը թիվ 7 ընտրատարածքային...

Կրկին մերժեցին Նախորդ օրը թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կրկին մերժեց թեկնածու Նիկոլ Փաշինյանի և նրա լիազոր ներկայացուցչի դիմում-բողոքը: Նրանք պահանջում են, որպեսզի հանձնաժողովը դիմի դատարան նույն ընտրատարածքում մեկ այլ թեկնածու` Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը ճանաչելու համար: Եթե առաջին անգամ, ըստ թերթի, հանձնաժողովը փորձել էր ինչ-որ հիմնավորում տալ իր մերժումին, ապա երկրորդ անգամ դա նույնիսկ չարվեց: Հիշեցնենք, որ առաջին մերժումից հետո դիմումատուները բողոքարկել էին թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը ԿԸՀ-ում, վերջինս այն ձևականորեն բավարարել էր, և հանձնարարել էր ընտրատարածքայինին նորից քննել տվյալ դիմումը: Իսկ «Հրապարակ» օրաթերթը հայտնել է Արարատի մարզի Մասիս քաղաքում ՀՀԿ և ԲՀԿ կողմնակիցների բախման մասին, ինչն ընթացել է կրակոցներով: