Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2012 Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ընտրակաշառք...
Ընտրություններ 2012
2012 Մայ
4

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ընտրակաշառք...

ՀՀԿ թեթև ձեռքով ԲՀԿ-ականներ են ձերբակալվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ընտրակաշառք բաժանելիս ձերբակալվել են 3-4 ԲՀԿ-ականներ: Նրանց պահել են մի քանի ժամ, բայց հետո բաց են թողել: Պաշտոնապես հայտարարվել է, որ ձերբակալվածներ չկան: Սակայն նույն մարզում (թիվ 27 ընտրատարածքում) ՀԱԿ-ի կողմից մեծամասնական կարգով առաջադրված Գուրգեն Եղիազարյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է, որ տարածքում ինտենսիվորեն ընթանում է ընտրողների ցուցակագրում. խոսվում է ՀՀԿ-ի կողմից 15-25 հազար դրամի ընտրակաշառք տալու մասին: Իսկ Երևանում (թիվ 10 ընտրատարածքում) ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Գարեգին Նուշիկյանը տարածք է բարեկարգում և այգի հիմնում. այգու բացմանն այսօր ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետը: