Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2009 Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում...
Ընտրություններ 2009
2009 Հուն
13

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում...

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում կատարված համատարած ասֆալտապատումը կրել է խիստ ուղղորդված բնույթ: Այն շենքերի բակերը, որոնց բնակիչների մեծամասնությունը ՀՀԿ-ականներին չի ներկայացրել անձնագրային տվյալներ, դուրս են մնացել ասֆալտապատման շրջանակներից: Ամենազավեշտալին Ներքին Շենգավիթի դեպքն է, երբ ասֆալտապատելով սեփական տներով կառուցապատված ողջ փողոցը, առանձին հատվածներում այն չի իրականացվել: Պատճառը եղել է այն, որ տվյալ տներում ապրել են նրանք, որոնց մասին հայտնի էր, որ չեն ընտրելու ՀՀԿ թեկնածու Բեգլարյանին: Չկա իմ ու քո Երևան, կա Գագիկ Բեգլարյանի պատկերացրած Երևան