Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2009 Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/05 ընտրատեղամասում...
Ընտրություններ 2009
2009 Հուն
2

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/05 ընտրատեղամասում...

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/05 ընտրատեղամասում լցոնումների հետ մեկտեղ տեղի են ունեցել անհավանական երևույթներ. լրագրողների և դիտորդների վրա բռնացող հաստավիզ սափրագլուխները ներկայացել են որպես ընդդիմության («Ժառանգության») ներկայացուցիչներ: Նման «ընդդիմադիրների» ականատես են եղել նաև ուրիշ ընտրատեղամասերում: Իսկ մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի որոշ ընտրատեղամասերում ընդհարումներ են եղել ՀՀԿ-ականների և ԲՀԿ-ականների միջև, որոնց արդյունքում ծեծվել և հիվանդանոց է տեղափոխվել համայնքի թաղապետ Կադիլակ Սերոժ մականունով Սարգիս Հովհաննիսյանը: սակայն լուրը ճշտել չի հաջողվել, քանի որ վերջինս և նրա տեղակալ Սիլվա Մարկոսյանը եղել են անհասանելի: