Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2009 Երևանի թիվ 119 դպրոցում տեղակայված...
Ընտրություններ 2009
2009 Հուն
2

Երևանի թիվ 119 դպրոցում տեղակայված...

Երևանի թիվ 119 դպրոցում տեղակայված 13/02 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում «սև մոգության» շնորհիվ ՀԱԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկները «վերածվել» են ՀՀԿ- օգտին քվեարկածների: Դրան նպաստել է հանրապետական Հարություն Մուշեղյանը, որը ներկայացել է որպես «ներվային տղա» և վատացել է ՀԱԿ-ի ձայների աճման հետ միաժամանակ: Որոշ ժամանակ անց նա կորցրել է գիտակցությունը և սրսկվել ժամանած «Շտապ օգնության» բժիշկների կողմից: Այդ ընդմիջման ժամանակ էլ հենց կատարվել է «սև մոգությունը» և վերը նշված «վերափոխումը», և արդյունքում ՀԱԿ-ից շուրջ երկու անգամ «ետ մնացող» ՀՀԿ-ն շրջանցել է նրան: Մաքուր և թափանցիկ