Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2009 ՀՀ նախագահի եղբայր, ՀՀ ԱԺ...
Ընտրություններ 2009
2009 Հուն
2

ՀՀ նախագահի եղբայր, ՀՀ ԱԺ...

ՀՀ նախագահի եղբայր, ՀՀ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը 10/20 ընտրատեղամասում ի տես բոլորի հայհոյել է մի կնոջ, ով համարձակություն է ունեցել ասելու, որ բաց քվեարկությունն օրենքով արգելված է: Բաց քվեարկողը, բնականաբար, եղել է հենց պատգամավորը, իսկ հայհոյանքն էլ, չգիտես ինչու, հնչել է ռուսերեն: Միջադեպին ներկա հանձնաժողովականներն ու ոստիկաններն էլ, բնականաբար, միջամտելու համարձակություն չեն ունեցել: Միջադեպը ներկայացվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին, և ի տարբերություն մեկ այլ, Ալրաղացի Լյով մականունով պատգամավորի թիկնապահի, լրագրողի դեմ Ս. Սարգսյանը բողոք չի ներկայացրել: Հիշեցնենք, որ ընտրատեղամասերից մեկում քվեարկության օրը վերընշված պատգամավորը հայհոյել էր «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանին, որը փորձել էր կարգի հրավիրել ընտրախախտողներին, և «,,, տղա» պատասխան ստանալով` իր թիկնապահներով ծեծել էր հայ կնոջը, իսկ հետո ծեծողներից մեկին դրդել էր, որպեսզի վերջինս բողոքի ոստիկանություն, իբրև թե լրագրողը թույլ է տվել հասարակական կարգի խախտում: «Օրենսգետ» և ռուսախոս Սաշիկը