Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2008 Նախորդ գիշեր ժամը 2-ին 40...
Ընտրություններ 2008
2008 Ապր
9

Նախորդ գիշեր ժամը 2-ին 40...

Նախորդ գիշեր ժամը 2-ին 40 մեքենաներով ոստիկաններ են հարձակվել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում հացադուլ հայտարարած 10 ազատամարտիկների վրանի վրա: Գրոհի ընթացքում ոստիկանների կողմից վայրենաբար քաշքշված վրանի հիմնասյունը` երկաթյա խողովակը ընկել է հենց ոստիկանապետի գլխին, որի պատճառով վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն է առաջացել: Իսկ հացադուլավոր ազատամարտիկներին տարել են ըստ նրանց բնակության վայրերի ոստիկանության բաժիններ: Այնուհետև ազատամարտիկներն ազատ են արձակվել, բացառությամբ Գ.Մաթևոսյանի, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: