Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2007 ԲՀԿ Վանաձորի նախընտրական շտաբերի աշխատակիցները...
Ընտրություններ 2007
2007 Հուն
30

ԲՀԿ Վանաձորի նախընտրական շտաբերի աշխատակիցները...

ԲՀԿ Վանաձորի նախընտրական շտաբերի աշխատակիցները «քցվել» են կուսակցության կողմից: Նրանք չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերի մի մասը: Նույն ձևով չեն վճարվել վարձակալած տարածքների վարձը: Պայմանավորվածությունները թե' աշխատակիցների, և թե' վարձակալած տարածքների սեփականատերերի հետ եղել են բանավոր: Թերթը հիշեցնում է, որ ԲՀԿ մամուլի քարտուղար Բ.Մհերյանը միշտ հերքել է այն լուրերը, թե ԲՀԿ-ն վճարում է աշխատակիցներին: Վանաձորցիների կարծիքով իրենք «քցվել» են ոչ թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այլ կուսակցության ղեկավար կազմի միջին օղակների կողմից: